ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պատրաստ է իր դիտորդներին ուղարկել 2008 թ.-ի մարտի 2-ին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններին, հինգշաբթի լրագրողներին է հայտարարել է վեհաժողովի նախագահ Վան Դեր Լինդենը։
«Ես հուսով եմ, որ մենք կստանանք համապատասխան հրավերք և ըստ դրա կուղղենք մեր ներկայացուցիչներին ինչպես նախընտրական արշավի, այնպես էլ ընտրությունների ընթացքին հետևելու համար», - ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Միաժամանակ վեհաժողովի նախագահը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները Ռուսաստանում կանցկացվեն ժողովրդական նորմերին և սկզբունքներին համապատասխան։
«Ես հուսով եմ, որ խորհրդարանական ընտրությունների առումով մեր սուր դիտողությունները կվերանան նախագահական ընտրությունների ժամանակ», - ավելացրել է նա։
Նա ավելացրել է, որ հույս ունի, որ նախընտրական արշավի ընթացքում պայմաններ կստեղծվեն քաղաքական բոլոր ուժերի մասնակցության համար։ «Վերջնական արդյունքում, ընտրությունը Ռուսաստանի քաղաքացիներինն է», - հայտարարել է Վան Դեր Լինդենը։-0-