ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունն այս շաբաթ կհստակեցնի փոխխոսնակի թեկնածությունը, «ՌԻԱ-Նովոստիին» հայտնել է կոմունիստ-պատգամավոր Վիկտոր Իլյուխինը։
«Մենք կկողմնորոշվենք այս շաբաթ։ Կարծում եմ, որ փոխխոսնակի պաշտոնը կպահպանի Վալենտին Կուպցովը, որը զբաղեցրել է այն նախորդ Պետական դումայում»,-ասել է Իլյուխինը։
Հինգերորդ գումարման Պետդումայում ՌԴԿԿ խմբակցության ղեկավար կդառնա կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, այս որոշումն է կայացվել դեկտեմբերի 15-ին կայացած ՌԴԿԿ 12-րդ համագումարում։ Խմբակցության ղեկավարի տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Սերգեյ Ռեշուլսկին։ Միաժամանակ լիակատար հստակություն այն հարցում, թե ով ՌԴԿԿ-ից կդառնա փոխխոսնակ, դեռևս չկա։
Իլյուխինը հավելել է, որ ՌԴԿԿ-ն նոր Դումայում կարող է երկու հանձնաժողով ստանալ, սակայն «իշխանության կուսակցությանն» առաջարկել է բոլոր հանձնաժողովների ղեկավար պաշտոններն իրեն վերցնել։
«Ես եղել եմ հանձնաժողովի ղեկավարի տեղակալ և կարող եմ ասել, որ այդ պաշտոնում ևս կարելի է ազդել ընդունվող որոշումների վրա։ Թող բոլոր հանձնաժողովները մնան «Եդինայա Ռոսսիային», եթե նրանք ասում են, որ պատասխան են տալիս ամեն ինչի համար»,-պարզաբանել է նա։
Իլյուխինը ղեկավարել է առաջին և երկրորդ գումարումների Պետդումայի անվտանգության հանձնաժողովը, իսկ նախորդ գումարման ժամանակ նա զբաղեցրել է հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։–0--