417.4
4.02
393.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

Թբիլիսիում տեղի է ունեցել Եղիշե Չարենցի հոբելյանին նվիրված միջոցառում

14:01
07 Դեկտեմբերի 2007

Թբիլիսիի Կովկասյան տան դահլիճում տեղի է ունեցել մեծանուն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 110 և մահվան 70-ամյակներին նվիրված երեկո:

«Երեքշաբթի տեղի ունեցած միջոցառման ընթացքում ամփոփվել են Չարենցին նվիրված ստեղծագործական մրցույթի արդյունքները, որին մասնակցել են Վրաստանի տաբեր ազգությունների 30 մտավորականներ, չարենցագետներ և բանաստեղծի արվեստի երկրպագուներ», - ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Կովկասյան տան փոխտնօրեն Միխայիլ Բերոշվիլին, Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչ Սիլվանյանը, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից երեկոյին մասնակցելու նպատակով գործուղված Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր դերասան Ազատ Գասպարյանը:

Դեսպան Սիլվանյանը իր ելույթում նշելով այս տարի ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհասփյուռ հայկական համայնքներում Եղիշե Չարենցի ծննդյան 110 և մահվան 70-ամյակների հետ կապված միջոցառումների անցկացումը՝ կարևորել է Վրաստանում նման միջոցառման անցկացման փաստը՝ հաշվի առնելով մեծ բանաստեղծի ստեղծագործական և հոգեւոր կապերը Վրաստանի, վրաց արվեստագետների և մտավորականների հետ:

«Չարենցը ոչ միայն շարունակել է հին և միջնադարյան հայկական գրականության լավագույն ավանդույթները, այլև հարստացրել է դրանք իրեն ժամանակակից արևմտյան և արևելյան գրական նվաճումներով», - ասել է Սիլվանյանը։ Նրա խոսքերով, այս լույսի ներքո հատկապես ակնհայտ է դառնում, թե ինչու է նրա «պոեզիան ազգային ինքնության և համաշխարհային պատկանելության եզակի օրինակ»։

Նա ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել մրցույթի բոլոր մասնակիցներին և ժյուրիի հեղինակավոր անդամներին՝ կատարված աշխատանքի համար, որն ուղղված է հայ-վրացական մշակութային կապերի զարգացմանն ու խորացմանը:

Դեսպանը մրցույթի հաղթողներ Արտյուշ Գևորգյանին (առաջին մրցանակ), Մուրադ Մթվարելիձեին (երկրորդ մրցանակ) և Լյուդմիլա Օրագվելիձեին (երրորդ մրցանակ)  հանձնել է դիպլոմներ և հուշանվերներ:

Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն իր հերթին մրցույթի մասնակիցներին հանձնել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրերը և թանգարանի հուշանվերները:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթը, վրաց և վիրահայ մտավորականների ներկայացուցիչներ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ