Չորեքշաբթի սկսվում է այն ժամանակի հաշվարկը, երբ Վրաստանի գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը մտադիր է մասնակցել հունվարի սկզբին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին, պետք է հեռանա պաշտոնից։
«Վրաստանի Սահմանադրության համաձայն, արտահերթ նախագահական ընտրությունները պետք է նշանակվեն ոչ ուշ, քան 45 օր հետո՝ պետության գործող նախագահի պաշտոնից հեռանալուց օրվանից», - ավելի վաղ լրագրողներին տեղեկացրել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լևան Տարխնիշվիլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախագահի թեկնածուները պետք է պաշտոնապես հայտարարվեն ընտրություններից 40 օր առաջ։
Տարխնիշվիլիի խոսքերով, եթե ընտրությունները պետք է կայանան 2008 թ. հունվարի 5-ին, ապա Վրաստանի գործող նախագահը, որը հայտարարել է ընտրություններին մասնակցելու իր ցանկության մասին, պետք է թողնի պաշտոնը այս երկու ժամկետների ընթացքում, այսինքն՝ նոյեմբերի 21-26-ն ընկած ժամանակահատվածում։
Վրաստանի նախագահ հեռանալու դեպքում, Սահմանադրության համաձայն, պետության նախագահի լիազորություններն ավտոմատ կերպով անցնում են երկրի խորհրդարանի խոսնակին։
Արտահերթ նախագահական ընտրությունները Միխայիլ Սահակաշվիլին նշանակել է նոյեմբերի 7-ին՝ ընդդիմության բազմահազարանոց հավաքը ցրելուց հետո։-0-