ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունները նախատեսում են ձևավորել Տեղեկատվական անվտանգության միասնական համակարգ, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է կազմակերպության մամուլի քարտուղար Վիտալի Ստրուգովեցը։
Նրա խոսքով, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնախմբի որոշման համապատասխան Կազմակերպության քարտուղարությունը պատրաստել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների Տեղեկատվական անվտանգության միասնական համակարգի ձևավորման համատեղ գործողությունների ծրագիրը»։
«Տեղեկատվական անվտանգության ապահովման արդիականությունը պայմանավորված է պետության քաղաքական, տնտեսական, պաշտպանական և այլ բաղադրատարրերի վրա տեղեկատվության և տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների աճող ազդեցությամբ։ Միաժամանակ, տեղեկատվությունը և տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաները կարևոր գործոններ են, որոնք ազդում են ժամանակակից հասարակության ձևավորման և հավաաքկան անվտանգության ներ սպառնալիքների առաջացման հնարավորությունների ստեղծման վրա»,- մամուլի ծառայությունը մեջբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժիի խոսքերը։
Բորդյուժին տեղեկացրել է, որ Ծրագրի իրագործումը ներառում է միասնական ապարատի մշակումը և այս ոլորտում նորմատիվային իրավական բազայի համեմատական վերլուծությունը, տեղեկատվական անվտանգության սպառնալիքների վերլուծությունը և համատեղ հակազդեցությունը դրանց, համագործակցությունը տեղեկատվական պաշտպանության տարածության և ՀԱՊԿ անդամ-պետությունների տեղեկատվական ներուժի ոլորտներում, փոխադարձ օգնության ցուցաբերումը կործանարար տեղեկատվական ազդեցությունների կանխարգելման հարցում, դրանց օպերատիվ արձագանքելու համակարգումը և հետևանքների լիկվիդացումը։
Մամուլի ծաառյության տեղեկության համաձայն, մոտ ժամանակներս փաստաթուղթը կներկայացվի Կազմակերպությանը կից գործող Մշտական խորհրդի նիստի քննարկմանը։
ՀԱՊԿ-ն մեջ մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ --0—