424.77
4.34
402.55
+14
Եղանակը Երևանում
Հայ

Պատարկացիշվիլին ընտրություններում կարող է առաջադրվել Վրաստանի նախագահի պաշտոնում.ԿԸՀ

18:11
12 Նոյեմբերի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի վրացի գործարար Բադրի Պատարկացիշվիլին կկարողանա առաջադրվել, 2008-ի հունվարի 5-ին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններում, անկախ նրա դեմ հարուցված քրեական գործից, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։

«Վրաստանի Սահմանադրությունը և ընտրական օրենսգիրքը չեն արգելում մասնակցել ընտրություններին այն անձանց, որոնց դեմ քրեական գործ է հարուցված, քանի որ նախքան դատավճիռ կայացնելը գործում է անմեղության կանխավարկածը»,-հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական բաժնի ղեկավար Արչիլ Անասաշվիլին։

Նրա խոսքերով, Վրաստանի նախագահի թեկնածուների գրանցման համար օրենսդրությունը մի շարք պայմաններ է նախատեսում, որոնց նրանք պետք է համապատասխանեն։ Իսկ ինչ վերաբերում է Պատարկացիշվիլիի թեկնածության գրանցմանը, ապա այդ հարցը կդիտարկի ԿԸՀ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ համապատասխան հայտի ներկայացումից հետո։

Նոյեմբերի 10-ին տարածվել էր Բադրի Պատարկացիշվիլիի հայտարարությունը, որտեղ նա տեղեկացրել էր 2008-ի հունվարի 5-ի ընտրություններում Վրաստանի նախագահ առաջադրվելու իր ցանկության վերաբերյալ։

«Ես որոշում եմ կայացրել թույլ չտալ 2008-ի հունվարին ոչ այլընտրանքային ընտրությունների անցկացում և հայտարարում եմ դրանց իմ մասնակցության մասին։ Նախագահ ընտրվելուս դեպքում երաշխավորում եմ, որ անմիջապես հանդես կգամ նախագահական ղեկավարման ձևը խորհրդարանականով փոխարինելու հանրաքվեի նախաձեռնությամբ»,-նշվում է Պատարկացիշվիլիի հայտարարության մեջ։

Ինքը գործարարը, առկա տեղեկությունների համաձայն, ներկայումս գտնվում է Իսրայելում։ Վրաստանի գլխավոր դատախազությունը նոյեմբերի 9-ին հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցել Պատարկացիշվիլիի դեմ՝ մեղադրելով նրան ներկայիս իշխանության բռնազավթման փորձի մեջ։ Ավելի վաղ գործարարը հայտարարում էր, որ ֆինանսավորում է վրացական ընդդիմությունը։

Նոյեմբերի 7-ին Թբիլիսիում ոստիկանությունը ջրմուղ մեքենաների, արցունքաբեր գազի և ռեզինե փամփուշտների միջոցով ցրեց ընդդիմության հանրահավաքը, որը պահանջում էր նախագահի հրաժարական և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Դրանից հետո Սահակաշվիլին երկրում արտակարգ դրություն մտցրեց և արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարեց 2008-ի հունվարի 5-ին։–0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:40
27 Հոկտեմբերի 2023
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում
13:28
27 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետերը հանդիպել են Վրաստանում
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի միջնորդությամբ հանդիպել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մուխրանի բնակավայրում
09:41
27 Հոկտեմբերի 2023
ԱԺ–ում հոկտեմբերի 27–ին տեղի ունեցած ոճրագործությունից անցել է 24 տարի
1999թ․–ի հոկտեմբերի 27–ը Հայաստանի նորագույն պատմության ամենասև էջերից մեկն է
20:37
26 Հոկտեմբերի 2023
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա»  խաղարկությունները
19:05
26 Հոկտեմբերի 2023
570 հազար դրամ. կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Կալանավորվել է ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
16:04
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով․ Զատուլին
Զատուլինը հայտնել է, որ Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով
15:38
26 Հոկտեմբերի 2023
Այսօր մինչև երեկոյան 8–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14:21
26 Հոկտեմբերի 2023
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն. ՆԳ նախարարի տեղակալ
ԼՂ-ից ՀՀ մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած բոլոր տուգանքները կբեկանվեն ոստիկանապետի համապատասխան հրամանի շրջանակներում
12:08
26 Հոկտեմբերի 2023
«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ
Նախաձեռնվել է քրեական վարույթ․ «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ
11:48
26 Հոկտեմբերի 2023
Երևանը նոր փոխքաղաքապետեր ունի
Այսօր Երևանում քաղաքապետարանում կազմակերպվել է Ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում փոխքաղաքապետեր ընտրելու հարցն էր
09:46
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան
Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը