Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումը գազ և ջրացան մեքենաներ է գործի դրել՝ Թբիլիսիի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար

07.11.2007, 14:51
Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումը գազ և ջրացան մեքենաներ է գործի դրել՝ Թբիլիսիի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար

Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումը գազ և ջրազան մեքենաներ է գործի դրել՝ Թբիլիսիի կենտրոնում ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հատուկ նշանակության ստորաբաժանումը բարձրախոսների միջոցով կոչ է արել ցուցարարներին ցրվել՝ սպառնալով, չհնազանդելվու դեպքում, կիրառել «օրենքով հաստատված բոլոր միջոցները»։

Մի քանի րոպեից գործի են դրվել ջրացան մեքենաները։ Դրանից առաջ ցուցարարները ի նշան այն բանի, որ իրենց ցույցը խաղաղ է, բարձրացրել են ձեռքերը օդ։ Այժմ ժողովուրդը ցրվում է։

Հրապարակում Վրաստանի ՆԳՆ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումը գործի է դնում արցունքաբեր գազ։-0-