Վրաստանի ընդդիմությունը հավաստում է, որ ոստիկանության մի մասը միացել է բողոքի ցույցին
07.11.2007,
14:41
Վրաստանի ընդդիմությունը հավաստում է, որ ոստիկանության մի մասը միացել է բողոքի ցույցին
Վրաստանի ընդդիմության առաջնորդիներից մեկը՝ Կոկա Գունցաձեն հայտարարել է, որ Վրաստանի ոստիկանության մի մասը, պահանջելով նախագահի հրաժարականը, միացել է ակցիայի մասնակիցներին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։
«Ոստիկանության աշխատակիցների զգալի մասը հրաժարվել են ցրել ցուցարարներին և միացել է մեզ», - հավաստում է Գունցաձեն։
ՆԳՆ մամուլի ծառայությունում նրա հայտարարությունը չեն հաստատում։-0-