411.99
4.03
390.88
+21
Եղանակը Երևանում
Հայ

Կարմիր հրապարակում տեղի կունենա 1941 թ.-ի զորահանդեսի տարելիցին նվիրված հանդիսավոր շքերթ

13:03
07 Նոյեմբերի 2007

Մոսկվայի Կարմիր հրապարակում նոյեմբերի 7-ին տեղի կունենա 1941 թ.-ի պատմական զորահանդեսի 66-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթ, երբ գերմանական զորքը շատ մոտ էր Մոսկվային, իսկ խորհրդային զինվորները հենց զորահանդեսից գնում էին ճակատամարտ։

1941 թ.-ի նոյեմբերի 7-ի զինվորական զորահանդեսը, որը նվիրված էր Հոկտեմբերյան հեղափոխության 24-ամյակին, որոշվել էր անցկացնել խորհրդային զորքի ռազմական ոգու ամրապնդման համար, չնայած այն բանի, որ Մոսկվան պաշարման մեջ էր։ Զորահանդեսը ղեկավարում էր Մոսկովյան զինվորական օկրուգի հրամանատար, գեներալ Պավել Արտյեմևը, նրան էր ընդունում մարշալ Սեմյոն Բուդյոնին։

«Տոնի գլխավոր մասնակիցները կլինեն Հայրենական Մեծ Պատերազմի 700 վետերաններ, որոնց թվում 65-ը մասնակցել են 1941 թ.-ի զորահանդեսին», - «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Մոսկվայի հասարակական կապերի կոմիտեի աշխատակիցը։

Հանդիսավոր շքերթը կսկսեն Մոսկովյան ռազմական օկրուգի զինծառայողները՝ 1941 թ.-ի զինվորական համազգեստներով, նախագահի զորագնդի հեծելազորը, պատմել է գործակալության զրուցակիցը։

Երկրի գլխավոր հրապարակով շքերթով կանցնեն ավելի քան 3 հազ. երեխաներ՝ մանկապատանեկան հասարակական միավորումներից, ռազմահայրենասիրական ակումբներից, հետախուզական ջոկատներից, սուվորովականներ, կադետներ, Մոսկովյան ռազմական-երաժշտական ուսումնարանի սաներ։ Շքերթին նաև կմասնակցի Մոսկովյան ռազմական օկրուգի և Պատվո պահակային վաշտի միացյալ նվագախումբը։

Տրիբունաներից շքերթի մասնակիցներին կողջունեն զորապետեր, ճակատային զինվորներ, թիկունքը պաշտպանած զինվորներ, 1941 և 1945 թթ.-ի շքերթների մասնակիցների թոռներ և ծոռներ, Մոսկվայի կառավարության անդամներ, ՌԴ պետդումայի և Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներ, ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարներ, քաղաքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն։ Սպասվում է, որ Կարմիր հրապարակում ներկա կլինեն ավելի քան 6 հազ. հյուրեր։

 Շքերթը սկսելուց առաջ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, Մոսկվայի կառավարության անդամները, Մոսկվայի պետդումայի պատգամավորները, 1941 թ.-ի շքերթի մասնակիցները, վետերանական կազմակերպությունների ղեկավարները, Մոսկվայի երիտասարդական և մանկական միավորումների ներկայացուցիչները ծաղկեպսակներ կդնեն Անհայտ Զինվորի Գերեզմանին և ծաղիկների զամբյուղ՝ Գեորգ Ժուկովի արձանին։

Կարմիր հրապարակի  հանդիսավոր շքերթից հետո՝ շքերթի վետերան-մասնակիցները կհավաքվեն Պետական Ակադեմիական Մեծ Թատրոնում։

Հանդիսավոր շքերթի անցկացման հետ կապված Կարմիր հրապարակը և Լենինի դամբարանը չորեքշաբթի այցելուների համար փակ կլինեն։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ