Լուկաշենկոյին անհանգստացնում է միջազգային էներգետիկայի ոլորտում տիրող հակամարտություններով հղի իրավիճակը

02.11.2007, 18:36
Լուկաշենկոյին անհանգստացնում է միջազգային էներգետիկայի ոլորտում տիրող հակամարտություններով հղի իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/.Համաշխարհային էներգետիկայի ոլորտում տիրող իրավիճակը կարող է հակամարտություներ հրահրել, կարծում է Բելառուսի նախագահ Ալեքսանրդ Լուկաշենկոն։

«Էներգետիկան դարձել է հիմնական համաշխարհային խնդիրը։ Զարգացող երկրներն ավելացնում են էներգապաշարների օգտագործումը, որոնց պահանջարկը գնալով աճում է և առաջանում է էլեկտրաէներգիայի, գազի և նավթի պակասորդ։ Հենց դա կհանգեցնի միջազգային լարվածության և հակամարտությունների»,-ասել է Բելառուսի նախագահը՝ ուրբաթ ելույթ ունենալ Միսնկում տեղի ունեցող գիտնականների նիստում, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»։

Նրա խոսքերով, արդեն այսօր նկատվում է էներգապաշարների գների անզուսպ աճ։ «Բելառուսի համար սա փորձություն է»,-նշել է նա։

Լուկաշենկոն հայտնել է, որ նկատի ունենալով սպասվելիք բարդությունները, Բելառուսում ընդունվել է էներգամատակարարման հայեցակարգը, որի կարևոր ուղղություններից են սահմանվել դիվերսիֆիկացիան և ածխաջրածնային հումքի մատակարարողների շրջանակի ընդլայնումը, անցումը էներգիայի այլընտրանքային աղբյուրների։

«Ինչ վերաբերում է մատակարարների շրջանակի ընդլայնմանը, մենք այս ուղղությամբ մեծ աշխատանք ենք իրականացրել։ Բարեկամական հարաբերություններ են հաստատվել այն երկրների հետ, որոնք ունեն նավթի և գազի մեծ պաշարներ՝ Վենեսուելլան, Իրանը, Ադրբեջանը»,-ասել է Լուկաշենկոն։

«Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ էլ կկարողանանք պայմանավորվել»,-հայտարարել է Լուկաշենկոն։–0--