410.25
6.49
395.12
+1
Եղանակը Երևանում
Հայ

«Խոսում է Մոսկվան» և «Ռադիո Սպորտ» ռադիոկայանները միավորվել են

15:09
22 Հոկտեմբերի 2007

«Ռադիո-Ցենտր» կոնցեռնի ղեկավարությունը որոշում է ընդունել  «Խոսում է Մոսկվան»-«Ռադիո Սպորտ» միասնական խմբագրության ստեղծման մասին, ասվում է երկուշաբթի «Ռադիոսպորտ»-ի կողմից տարածած տեղեկատվության մեջ։

«Նման որոշում է ընդունվել «Ռադիո-Ցենտր» կոնցեռնի ռեսուրսները առավելագույնս արդյունավետ օգտագործելու նպատակով», - նշվում է փաստաթղթի մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Միասնական խմբագրության գլխավոր խմբագիր է նշանակվել «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նիկոլայ Յարեմենկոն, ասվում է «Ռադիո     Սպորտի» տեղեկատվության մեջ։

Նիկոլայ Յարեմենկոն 36 տարեկան է, մասնագիտությամբ՝ բանասեր։ Ռադիոյում է աշխատում 1993 թ.-ից։ Աշխատել է որպես ծրագրերի հեղինակ և հաղորդավար «Նադեժդա», «Ռադիո Ռոսսիի» ռադիոկայաններում, ինչպես նաև որպես քաղաքական մեկնաբան՝ «Մայակ»-ում։ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանում աշխատում է նրա հիմնադրման պահից՝ 1997 թ.-ի սեպտեմբերից։ Վարել է հասարակաքաղաքական ծրագրեր, մշակույթին, տնտեսությանը, ֆինանսական ոլորտին նվիրված ծրագրեր, ուղորդել է մի շարք հատուկ նախագծեր։

2006 թ.-ի սեպտեմբերից աշխատել է որպես ռադիոկայանի տեղեկատվության ծառայության տնօրեն, գլխավոր խմբագրի տեղակալ, 2006 թ.-ի դեկտեմբերից «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիրն է։ 2005 թ.-ին լրագրության ոլորտում Մոսկվա քաղաքի մրցանակի դափնեկիրն է, «Ռադիոմանիա» մրցանակի և Պոպովի անվ. մրցանակի բազմակի մրցանակակիր։ Նա պարբերական մամուլում, ամսագրերում և մասնագիտացված հրատարակչություններում լույս տեսնող բազմաթիվ հոդվածների, գիտական հրապարակումների հեղինակ է։

  «Խոսում է Մոսկվան»՝ հասարակաքաղաքական ռադիոկայան է, որը սփռվում է Մոսկվայում և տարածաշրջանում 92,0 FM հաճախականության վրա։ «Ռադիո Սպորտ»-ի ծրագրերը կարելի է լսել Ռուսաստանի ավելի քան 30 քաղաքներում։ Մայրաքաղաքի շրջանում ռադիոկայանը սփռվում է 93,2 FM հաճախականության վրա։ Երկու ռադիոկայաններն էլ ունեն ինտերնետ կայքեր։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:47
29 Նոյեմբերի 2022
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Էջմիածնում դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
20:37
29 Նոյեմբերի 2022
Ադրբեջանի կրակոցից զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանի կրակոցից զինծառայող է վիրավորվել
16:31
29 Նոյեմբերի 2022
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
14:35
29 Նոյեմբերի 2022
Հայաստանում հաստատվեց ջրամատակարարման բարձրացված սակագինը
Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա
12:10
29 Նոյեմբերի 2022
Աննա Վարդապետյանը «Նկատողություն» տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ
Գլխավոր դատախազը «Նկատողություն» տույժ է նշանակել երկու  դատախազի նկատմամբ
10:51
29 Նոյեմբերի 2022
Զորամասի ծառայություններից մեկի պետը շուրջ 20 հազ դոլարով օտարերկրյա հատուկ ծառայություններին է փոխանցել ռազմական գաղտնի տեղեկություններ (ՎԻԴԵՈ)
Զորամասի ծառայություններից մեկի պետը համաձայնագիր է ստորագրել օտարերկրյա հատուկ ծռայությունների հետ. ՎԻԴԵՈ
09:11
29 Նոյեմբերի 2022
Գիշերն Ադրբեջանը շուրջ 3 ժամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Գիշերն Ադրբեջանը շուրջ 3 ժամ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
20:35
28 Նոյեմբերի 2022
Արդշինբանկը՝ Վլադիմիր Սպիվակովի համերգի էքսկլյուզիվ հովանավոր (ՖՈՏՈ)
Արդշինբանկը Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ի աջակցություն «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տրված բարեգործական համերգի էքսկլյուզիվ հովանավորն է. ՖՈՏՈ
18:07
28 Նոյեմբերի 2022
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին. ՊՆ
Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել 13 հայ զինծառայողի մարմին
17:54
28 Նոյեմբերի 2022
ՊՆ-ում խորհրդակցություն է տեղի ունեցել՝ Պապիկյանի մասնակցությամբ
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքները
14:59
28 Նոյեմբերի 2022
Այսօր մինչև ժամը 20:00-ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
Վթարի պատճառով այսօր մինչև ժամը 20:00-ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
14:37
28 Նոյեմբերի 2022
Երևանի թունելներից մեկում ծխագլանակներ են կիրառվելու. քաղաքապետարան
Երևանի թունելներից մեկում ծխագլանակներ են կիրառվելու