Ավելի քան 170 հազ. հավ է ոչնչացվել Կրասնոդարի երկրամասում գտնվող «Լեբյաժյե-Չեպիգինսկոե» թռչնաֆաբրիկայում, որտեղ սեպտեմբերի սկզբին անասնաբույժերը արձանագրել էին թռչնագրիպ, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է տեղեկացրել Ռուսաստանի գյուղվերահսկողության երկրամասի վարչության մամուլ ծառայության աշխատակիցը։
Նրա խոսքերով, ոչնչացվել է 170 հազ. 599 հավ, ընդ որում ֆերմայում ընդհանուր առմամբ կա 248 հազ. 148 հավ։
«Ֆերմայում թռչնի ոչնչացումը շարունակվում է», - ասել է գործակալության զրուցակիցը՝ ավելացնելով, որ տարածաշրջանում թռչունների անկման նոր դեպքեր չեն արձանագրվել։
Ռուսաստանի սպառողների վերահսկողության երկրամասի վարչության մամուլի ծառայության աշխատակիցը իր հերթին տեղեկացրել է, որ տարածաշրջանում ավարտվել է մասնավոր սեկտորում թռչնագրիպի դեմ թռչունների պատվաստումը։
«Թռչուններին գրիպի դեմ պատվաստել են միայն Բրյուխովեցկու տարածաշրջանում, որտեղ գտվնում է «Լյեբյաժյե-Չեպիգինսկոե» թռչնաֆաբրիկան»։
«Ընդհանուր առմամբ պատվաստվել է 39 հազ. 701 թռչուն», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքերով, այժմ բժիշկները շարունակում են թռչնաֆաբրիկաների աշխատակիցների և անասնահամաճարակային միգոցառումների անցկացմանը մասնակցող անձանց վերահսկողությունը։
«Սուր շնչառական հիվանդությամբ վարակված հիվանդներ չեն հայտնաբերվել», - նշել է մամուլի ծառայության աշխատակիցը՝ ավելացնելով, որ անասնահամաճարակային և հակահամաճարակային միջոցառումների անցկացումը շարունակվում է։
Ավելի վաղ Ռուսաստանի գյուղատնտեսության վերահսկողությունը հաստատել էր «Լհեբյաժյե-Չեպիգինսկոե» ֆաբրիկայում թռչնագրիպի վարակի առկայությունը, որտեղ ոչնչացվել էր 410 հավ։
Սատկած թռչնի աղիքի և գլխուղեղի հյուսվածքների հետազոտման արդյունքում՝ Ռուսաստանի գյուղատնտեսության վերահսկողության կենդանիների առողջության պահպանման ֆեդերալ կենտրոնը հայտնաբերել էր Н5N1 ենթատիպի «А» տիպի թռչնագրիպի գեն։-0-