Միջազգային հարցերով ֆեդերացիայի խորհրդի կոմիտեի նախագահ Միխայիլ Մարգելովը մտադիր է իր թեկնածությունը առաջադրել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի պաշտոնին, 2008 թ.-ի հունվարին տեղի ունեցող նիստի ժամանակ, հայտարարել է Մ. Մարգելովը «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։
Այս տարվա հունվարին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեվիսը ԶԼՄ-ին տված հարցազրույցում չի բացառել այն փաստը, որ մյուս տարի Մ. Մարգելովը կարող է զբաղեցնել ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնը։ Մ. Մարգելովը հաստատել է Թ. Դեվիսի խոսքերը և նշել, որ «մյուս տարի ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնը, այս կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ, կարող է զբաղեցնել Ռուսաստանի ներկայացուցիչը»։ «Եվ այդ պաշտնի համար ես կառաջադրեմ իմ թեկնածությունը», - նշել է նա։
Մ. Մարգելովը պարզաբանել է, որ ԵԽԽՎ-ում գոյություն ունեցող կարգի համաձայն՝ նախագահը ընտրվում է հերթականությամբ պատգամավորական խմբերից։ «Մյուս տարի Համաժողովում ամենախոշոր խմբի՝ «Եվրոպական դեմոկրատների» հերթն է, և ինձ բախտ է վիճակվել գլխավորել այդ խումբը», - ասել է նա։
Խոսելով ԵԽԽՎ-ի մասին՝ Մ. Մարգելովը նշել է, որ «Համաժողովն ունի Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար պայքարի կայուն և դրական ավանդույթներ»։ «Եվ եթե ես ընտրվեմ, ապա գլխավոր խնդիրը կդառնա ավելի շատ զարգացնել այդ ավանդույթները», - ասել է նա։
Մ. Մարգելովը պարզաբանել է, որ «այսօր մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների ոտնահարմանը կարելի է հանդիպել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում»։ Նա կարծում է, որ «պետք է առավել խիստ վերաբերվել այս հարցում երկակի ստանդարտների դրսևորմանը»։
Մ. Մարգելովը խոսքերով, նա մտադիր է «հասնել այն բանին, որ Ռուսաստանը վավերացնի մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինչպես նաև մահապատժի վերացման և Եվրոպայի դատարանի բարելավման մասին Եվրոպայի կոնվենցիայի 6 և 14 արձանագրությունները»։
«ԵԽԽՎ-ի աշխատանքների նպատակներից մեկն եմ նաև համարում, Եվրոպական արժեքների ակտիվորեն շարունակումը և քարոզումը, որոնք ամենևին էլ չեն սահմանափակում Եվրոպայի Խորհրդի և ոչ մի անդամ-երկրի ինքնատիպությունը։ Եվրոպայի համար, ինչպես նաև ողջ աշխարհի համար այսօր շատ կարևոր է միջկրոնական և միջմշակութային երկխոսությունը», ասել է Մ. Մարգելովը։-0-