428.08
4.33
402.22
+10
Եղանակը Երևանում
Հայ

Մոսկվայի դատախազությունը երկրորդ անգամ է հրավիրել նախկին սենատոր Չախմախչյանի փաստաբան Կուզնեցովին, որը կասկածվում է պետական գաղտնիքի հրապարակման մեջ

14:51
30 Օգոստոսի 2007

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Փաստաբան Բորիս Կուզնեցովը, որը պաշտպանում է Կալմիկիայի նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի շահերը և կասկածվում է պետական գաղտնիքը հրապարակելու մեջ, երկրորդ անգամ է կանչվել Մոսկվայի դատախազություն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությանը։


«Ներկայում քննիչը երկրորդ անգամ է ծանուցագիր ուղարկել Կուզնեցովի բնակավայրի հասցեով, որպեսզի նա 2007թ. սեպտեմբերի 12-ին ներկայանա դատախազություն»,- ասվում է «ՌԻԱ Նովոստիին» տրամադրված՝ դատախազության մամուլի հազորդագրության մեջ։


Դատախազության տվյալներով, օգոստոսի 8-ին Կուզնեցովին որպես կասկածյալ հրավիրել են քննիչի մոտ հարցաքննության, սակայն նա չի ներկայացել։ «Կուզնեցովի անունից դատախազություն եկած հեռագրում նշվում է, որ նա ապրում է Փարիզում, որտեղ էլ առաջարկում է հանդիպել քննիչի հետ կամ էլ այնտեղ ուղարկել ծանուցագիրը։ Սակայն այդ հեռագրի հեղինակի իսկությունը կասկած է հարուցում, քանի որ այն եկել է ոչ թե Փարիզից, այլ Մոսկվայի 56-րդ կապի բաժանմունքից»,- ասվում է փաստաթղթում։

Դատախազությունը հիշեցնում է, որ ըստ օրենքի, քննչական գործողությունների անցկացման, այդ թվում նաև՝ հարցաքննությունների վայրը որոշում է քննիչը։ «Առանց հարգելի պատճառների քննիչի ծանուցագրով չներկայացած անձանց նկատմամբ թույլատրելի է կիրառել օրենքով նախատեսված միջոցները»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Մոսկվայի դատախազությունը հետաքննում է Կուզնեցովի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ ՌԴ ՔՕ 283 հոդվածի 1-ին մասով  (պետական գաղտնիքի հրապարակում), որը նախատեսում է մինչև չորս տարի ազատազրկում։ Գործը հարուցվել է Տվերի դատարանի վճռի հիման վրա։ Գործը հարուցելու առիթ է հանդիսացել բողոքը, որը փաստաբանն ուղարկել ՌԴ Սահմանադրական դատարան՝ Կալմիկիայի նախկին սենատոր Լևոն Չախմախչյանի գործի հետ կապված։ Դատախազությունը գտնում է, որ բողոքին կցված փաստաթղթերը պետական գաղտնիք են պարունակում։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:29
03 Նոյեմբերի 2023
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
Ժամանակն է խոսել «Պատասխանատու ժամանցի» մասին
16:07
03 Նոյեմբերի 2023
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս
5 օրում Հայաստան արգելվել է ներմուծել ավելի քան 160 հազ․ կգ թռչնամիս և խոզի միս

15:41
03 Նոյեմբերի 2023
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ
Գործարկվել է ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող ևս երկու առցանց աշխատող հաշվիչ
13:46
03 Նոյեմբերի 2023
Հայտնի է ՀՀ շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո․ Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հայտնի է Հայաստանի շուրջ 200 քառ. կմ տարածք, որ այս պահին գտնվում է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո
11:19
03 Նոյեմբերի 2023
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը․ նախկին փոխվարչապետ (ՎԻԴԵՈ)
Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հետաքրքրված են Արևմուտքը, Միջին Ասիայի երկրները և Ադրբեջանը, հայտարարել է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը․ ՎԻԴԵՈ
10:14
03 Նոյեմբերի 2023
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու մասին համաձայնագրին
Այս մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը
15:43
02 Նոյեմբերի 2023
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային փողոցներից մեկում․ ՍԽԵՄԱ
14:43
02 Նոյեմբերի 2023
Հայաստանում բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստության դեպք․ ԱԱԾ (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՕ․ Հայաստանում բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստության դեպք․ ՎԻԴԵՈ
09:39
02 Նոյեմբերի 2023
Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների. ԱՄՆ պետքարտուղարություն
ԱՄՆ Պետդեմից հայտարարել են, որ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների
21:15
01 Նոյեմբերի 2023
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է․ ի՞նչ է այն ներառում
Վարչապետի աշխատակազմի բյուջեն 24,5մլրդ դրամ է․ ի՞նչ է այն ներառում
19:40
01 Նոյեմբերի 2023
Հայաստանում հայտնաբեվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ, այն կարող է հանգեցնել բարդությունների
Հայաստանում հայտնաբեվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ, այն կարող է հանգեցնել բարդությունների
19:37
01 Նոյեմբերի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում
36 ժամ ջուր չի լինի Երևանի երեք վարչական շրջաններում