431.08
4.38
402.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Աբխազիայի բնապահպանները կարծում են, որ հանրապետության տարածքում ընկել է «տիեզերական աղբ», այլ ոչ թե վրացիների խփած ինքնաթիռը

17:59
27 Օգոստոսի 2007

Աբխազիայի տարածքում ընկել է ոչ թե ինքնաթիռ, այլ «տիեզերական աղբ», «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ նման կարծիքի է չճանաչված հանրապետության Բնապահպանական պետական ծառայության ղեկավար Ռոման Դբարը։

Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ վրացական ուժերն օգոստոսի 22-ին Կոդորի կիրճի  վրա խփել են, իբր, Ռուսաստանի կողմից օդային սահմանը խախտած մի ինքնաթիռ։ Ռուսաստանն ու Աբխազիան հերքում են այդ վարկածը և անում սեփական ենթադրությունները։

«Օգոստոսի 23-ին ժամը 21։35-ին Սև ծովի վրա նկատվել է տիեզերական մարմին։ Այն ծովի վրա մտել է մթնոլորտի խիտ շերտերի մեջ, այրվել և մասերի է բաժանվել։ Մեծ բեկորները երկրին են բախվել Կովկասյան Գլխավոր Լեռնաշղթայի շրջանում, իսկ ավելի փոքրերն այրվել են մթնոլորտում»,-հայտնել է լրագրողներին Աբխազիայի գլխավոր բնապահպանը։

Նրա խոսքերով, այդ եզրահանգմանն է եկել Աբխազիայի Բնապահպանական պետական ծառայությունը՝ հիմնվելով ականատեսների վկայությունների, օբյեկտի արագության, ծավալի, անկման հետագծի վերլուծության վրա։

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներին դեռևս չի հաջողվել Կոդորի լեռնանցքում հայտնաբերել ինքնաթիռը, որը, նրանց պնդմամբ, խփվել է այնտեղ օգոստոսի 22-ին, բայց մոտ ժամանակներս նրանք խոստանում են ներկայացնել կատարվածի ստույգ պատկերը։

Անցած շաբաթ կիրճի անտառում հրդեհ է բռնկվել։ Տեղի բնակիչների պնդմամբ, այնտեղ ինքնաթիռ է ընկել։

ՌԴ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռներն այդ շրջանում թռիչքներ չեն իրականացրել։--0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:31
24 Նոյեմբերի 2023
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Սուրենյանը Ստեփանավանի երկնքում գրանցված հետաքրքիր երևույթի լուսանկար է հրապարակել. ՖՈՏՈ
22:24
24 Նոյեմբերի 2023
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
ՊՆ-ն մեկնաբանել է Սյունիքում ՊՆ ԿԱՄԱԶ-ի կողաշրջման և զինծառայողների վիրավորման մասին լուրերը
18:12
24 Նոյեմբերի 2023
Կոնվերս Բանկ. Ինչու՞ գնել պարտատոմս
Գումար խնայելու համար անհրաժեշտ է համապատասխան գիտելիք և կամք, իսկ ներդնելու համար՝ ռիսկերը հավասարակշռելու և ներդրումային լավագույն գործիքներ ընտրելու հմտություն
18:06
24 Նոյեմբերի 2023
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են վարկ ՄՓՄՁ զարգացման համար
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը և Եվրոպական Միությունը Արդշինբանկին տրամադրել են 20 մլն. ԱՄՆ դոլարի չափով վարկավորում
14:35
24 Նոյեմբերի 2023
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
Ավելի քան 87 մլն դրամ է հատկացվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական ծախսերի համար
13:20
24 Նոյեմբերի 2023
Մեկուկես տարի անց մեղադրանք է առաջադրվել լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով
Լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել մեկուկես տարի անց
11:43
24 Նոյեմբերի 2023
Այսօր մինչև 15։00–ն ջուր չի լինի Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
Այսօր մինչև 15։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի կենտրոնի որոշ հասցեներում
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
10:21
24 Նոյեմբերի 2023
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
Կառավարությունը 60,8մլն դրամ կուղղի Սևանում ջրային պարեկների համար 4 շարժական տնակների տեղադրման համար
10:15
24 Նոյեմբերի 2023
Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Երևանի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
16:02
23 Նոյեմբերի 2023
Արդշինբանկը և Դալան Տեխնոպարկը կնքեցին համագործակցության պայմանագիր
Համաձայնագրի ստորագրումը կազմակերպված էր Դալանի շինարարական հրապարակում, որտեղ ներկա էին նախագծում ներգրավված ընկերությունների ներկայացուցիչներ, հյուրեր, գնորդներ
15:49
23 Նոյեմբերի 2023
ԵՊՀ–ի պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է․ նախարար
ԵՊՀ–ում գրանցված պայթյունի հետևանքով տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է