ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի, Բելոռուսիայի և Ղրղզստանի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական խմբավորումը հինգ թիրախներ՝ թևավոր հրթիռներ է խփելու «Ռազմական համագործակցություն-2007» զորավարժությունների ակտիվ փուլի ժամանակ՝ աստրախանյան Աշուլուկ զորավարժարանում, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է Ռուսաստանի ՌՕՈՒ ռազմական պատրաստվածության գլխավոր կոմիտեի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիսլավ Ստիցենկովը։
Օգոստոսի 22-ին Աշուլուկի զորավարժություններին հետևելու են ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը և ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի մասնակից-երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները։
Ստիցենկովն ասել է, որ ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունների ակտիվ փուլը անցկացվելու է Աշուլուկ զորավարժարանում՝ օգոստոսի 22-ին։
«Ռազմական համագործակցություն-2007» զորավարժություններն անցկացվում են չորս փուլով, 2007թ. հունիսից-սեպտեմբեր ամիսներին՝ Ռուսաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի տարածքներում։ ՀՕՊ միացյալ համակարգի մեջ մտնում են ԱՊՀ 10 երկրներ, որոնցից վեցը ակտիվորեն մասնակցում են ԱՊՀ ՀՕՊ բազմակողմանի համագործակցությանը։ --0—