ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. «Իզվեստիա» թերթի շենքում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան, հինգշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց «Իզվեստիա» թերթի գլխավոր խմբագիր Վլադիմիր Մամոնտովը։
«Հրդեհը բռնկվել է «Իզվեստիա» թերթի շենքում գտնվող խանութի սրահում, որտեղ հագուստ են վաճառում»,- ասել է Մամոնտովը։
Ծխի հայտնվելուց հետո սկսվել է թերթի աշխատակիցների տարհանումը։ «Հրդեհիկը փոքր էր, ամեն ինչ բարեհաջող անցավ»,- ասաց Մամոնտովը։
Նրա խոսքերով, հրդեհն արագ մարել են, թերթի բոլոր աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատատեղերը։ --0—