Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին պարզել ռուս զինծառայողի մահվան հանգամանքները

07.08.2007, 16:37
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Հայաստանին պարզել ռուս զինծառայողի մահվան հանգամանքները

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ԱԳՆ-ն դիվանագիտական խողովակներով դիմել է հայկական իշխանություններին, խնդրելով անհապաղ պարզել Հայաստանում ծառայող լեյտենանտ Դմիտրի Երմոլովի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությունում։

«Հայտնի է, որ ներկայում Հայաստանի իրավապահ մարմիններն անցկացնում են այդ ողբերգական պատահարի մանրակրկիտ հետաքննությունը»,- նշվում է հայտարարության մեջ։

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող լեյտենանտ Դմիտրի Երմոլովը մահացել է օգոստոսի 6-ի գիշերը, երբ կրակել են նրա մեքենայի վրա, որտեղ գտնվել են ևս չորս հոգի։ Միջադեպը տեղի է ունեցել Երևանից ոչ հեռու գտնվող Կոտայքի շրջանի Առինջ գյուղում։

Այս փաստի հիման վրա հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով (շատերի կյանքին սպառնացող միջոցով կատարված սպանություն)։

Հանցագործության կասկածանքով կալանքի  են վերցվել Ա. Անդրիասյանը և Գ. Բալայանը, որոնց մոտից առգրավվել է 7,62 մմ. տրամաչափի  երկու սրսորդական «Սայգա» հրացան։ Քրեական գործը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության վարույթում։--0--