Ըստ կանխատեսումների, «Նոր ալիք-2007»-ի հաղթող պետք է դառնա Նատալյա Գորդիենկոն` Մոլդովայից

30.07.2007, 18:45
Ըստ կանխատեսումների, «Նոր ալիք-2007»-ի հաղթող պետք է դառնա Նատալյա Գորդիենկոն` Մոլդովայից

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթի առաջատարն է երգչուհի Նատալյա Գորդիենկոն` Մոլդովայից, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են մրցույթի կազմակերպիչները։

«Մրցութային երեք օրերի արդյունքներով Գորդիենկոն հավաքել է 312 միավոր և առաջ է անցել ուկրաինական Barcelona երկյակից և լատվիացի երգիչ Էրգլիսից, որոնք 308-ական միավոր էին հավաքել»,- նշել են կազմակերպիչները։

«Նոր ալիք-2007»-ի պաշտոնական արդյունքները կհայտարարվեն երկուշաբթի երեկոյան՝ եզրափակիչ գալա-համերգի ժամանակ։

«Նոր ալիքն» անցկացվում է Յուրմալայում արդեն 6-րդ անգամ։ Մրցույթի նախկին հաղթողներից են Դիմա Բիլանը, Անաստասիա Ստոցկայան,  Cosmos և Smash-ը։ –0—