Ահաբեկչության և ծայրահեղականաության դեմ տեղեկատվական հականերգործության բնագավառում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը (ՀԱԿ) կմշակի անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների համագործակցության համակարգ, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ԱՊՀ ՀԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
ՀԱԿ-ի գիտախորհրդատվական խորհուրդի յոթերրորդ լիակագումար նիստը կսկսվի հինգշաբթի։ Նիստին կմասնակցվեն Ադրբեջանի, Հայաստանի, Բելորուսիայի, Ղասախստանի, Մոլդավիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի ահաբեկչության դեմ պայքարի մասնագետներ։
«ԱՊՀ մասնակից-երկրները արդեն լուրջ քայլեր են ձեռնարկել տրանսպորտային անվտանգության ապահովման, ինչպես նաև ֆինանսական ահաբեկչության հականերգործության ուղղությամբ։ Միաժամանակ, ակնհայտ է դառնում, որ ահաբեկչության մուտացիաները տեղի են ունենում նաև տեղեկատվական դաշտում», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքերով, այսօր ահաբեկչական կազմակերպությունները իրենց գործունեության զգալի մասը տեղափոխել են ինտերնետ, որտեղից էլ իրականացնում են գաղափարական դիվերսիաներ, հաստատում՝ կազմակերպչական ինտենսիվ շփումներ։
Արմատախիլ անել ահաբեկչությունը միայն պատերազմական միջոցներով հնարավոր չէ, անհարաժեշտ է գործի դնել քաղաքական, տնտեսական, ֆինանսական և այլ ոլորտների ողջ հնարավորությունները , նշել է ՀԱԿ-ի ներկայացուցիչը։
«Ահաբեկչության դեմ պայքարի համագործակցությունը պետք է տեղի ունենա բացառապես իրավական շրջանակներում, որոնք հիմնված կլինեն քաղաքացիական ազատության պաշտպանության և մարդու իրավունքների վրա, այդ թվում նաև օրինապահ գործունեության բնագավառներում», - ավելացրել է նա։
Այս ամենի հետ կապված ԱՊՀ ՀԱԿ-ը մտադիր է իրականացնել միջոցների մի ամբողջություն, որոնք ուղղված կլինեն ահաբեկչության հականերգործության բնագավառում միասնական իրավական դաշտի ստեղծմանը, ասել է գործակալության զրուցակիցը։--0—