ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Չինացի հռչակավոր փիլիսոփա Կոնֆուցիոսի հուշարձանը կտեղադրվի Մոսկվայի հյուսիս-արևմտյան հատվածում մինչև 2007թ. վերջը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի քաղաքապետարանի ներկայացուցիչը ։
Քաղաքապետ Յուրի Լուժկովի հրամանագրի համաձայն չին փիլիսոփայի հուշարձանը տեղադրվելու է ներկայումս Մոսկվայի հյուսիս-արևմուտքում կառուցվող «Պարկ Խումին» բիզնես կենտրոնի տարածքում։ «Այս որոշումը ընդունվել է՝ հաշվի առնելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ պատմականորեն ձևավորված հասարակական-քաղաքական և մշակութային կապերի զարգացումը», - նշել է գործակալության զրուցակիցը։
Նա ավելացրել է, որ Կոնֆուցիոսի հուշարձանը Մոսկվայում կտեղադրվի Ռուսաստանում Չինաստանի տարվա կապակցությամբ։
Մոսկվայի քաղաքապետարանում պարզաբանեցել են, որ հուշարճանը պատրաստվելու է Չինաստանում և «Կոնֆուցիոսագիտության ակադեմիայի» կողմից որպես նվեր հանձնվելու է Ռուսաստանի մայրաքաղաքին։
Կոնֆուցիի հուշարձանի նախագծման, պատրաստման և փոխադրման աշխատանքները իր վրա կվերցնի «Պարկ Խուամին» ՍՊԸ։
Կոնֆուցիոսի բրոնզե կերպարը կկանգնեցվի գրանիտե պատվանդանի վրա։ Հուշարձանի բացման հստակ օրը կորոշվի մոտ ժամանակներում։
Չինացի մեծ մտածող և փիլիսոփա Կոնֆուցիոսն ապրել է մ.թ.ա. առաջին հազարամյակի կեսերում։ Նրա ուսմունքը խորը ազդեցություն է ունեցել Չինաստանի քաղաքակրթության, ազգային բնավորության և արժեքների ձևավորման վրա, իսկ ժամանակի ընթացքում վերաճել է փիլիսոփայության մի ամբողջական համակարգի, որը ողջ աշխարհում հայտնի է որպես կոնֆուցիագիտություն։ --0--