Սկանդալի հետքերով. Տաթևիկ Ռևազյանի ու իր նորածին դստեր հասցեին ուղղված վիրավորական գրառումն ուղարկվել է ոստիկանություն

20.05.2020, 21:33
Սկանդալի հետքերով. Տաթևիկ Ռևազյանի ու իր նորածին դստեր հասցեին ուղղված վիրավորական գրառումը դատախազությունն ուղարկել է ոստիկանություն
Սկանդալի հետքերով. Տաթևիկ Ռևազյանի ու իր նորածին դստեր հասցեին ուղղված վիրավորական գրառումն ուղարկվել է ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Գլխավոր դատախազությունը ոստիկանություն է ուղարկել համացանցում տեղ գտած գրառումները Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի մասին: Այս մասին «Նովոստի-Արմենիայի» հետ զրույցում նշել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ ավելի վաղ քաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար Արտյոմ Խաչատրյանն իր Facebook-յան էջում գրառում է արել՝ Ռևազյանի դստեր ծնունդի հետ կապված, որտեղ օգտագործվում է ոչ նորմատիվ լեքսիկա:  Գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում:

«Հրապարակման և Ռևազյանի հասցեին ուղղված վիրավորանքների մասին տեղեկությունը ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման և հետագա ընթացքը որոշելու համար»,- նշել է Աբրահամյանը:

Ինքը Ռևազյանը, ով վերջին ամիսներին արդեն փոքրիկի էր սպասում, ապրիլի սկզբին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ իր մեկնումը չի նշանակում, որ ինքը չի վստահում առողջապահության հայկական համակարգին, այլ պարզապես ուզում էր լինել ընտանիքի կողքին, որն ապրում է Դանիայում:

Իսկ նախօրեին Ռևազյանն իր Facebook-յան էջում կիսվել է ուրախալի լուրով այն մասին, որ աղջիկ է ունեցել: Նրա գրառումը ավելի քան 1 հազ. մեկնաբանություն է հավաքել՝ բարեմաղթանքներ և ցանկություններ:-0-