Սկանդալ է տեղի է ունեցել ՀԷՑ–ը լիցենզիայից զրկելու ՀԾԿՀ նիստի ժամանակ (ՖՈՏՈ)

13.11.2025, 16:01
Այսօր սկանդալ է տեղի ունեցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում․ ՖՈՏՈ
Սկանդալ է տեղի է ունեցել ՀԷՑ–ը լիցենզիայից զրկելու ՀԾԿՀ նիստի ժամանակ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր սկանդալ է տեղի ունեցել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստերի դահլիճում՝ օրակարգի միակ հարցի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանն էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու հարցի քննարկման մեկնարկից առաջ։

ՀԷՑ-ի թիմը, որը նիստից մի քանի րոպե առաջ էր ժամանել, դժգոհություն է հայտնել մասնակիցների դասավորությունից, ինչպես նաև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ներկայությունից։

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի խոսքով՝ Պետրոսյանը որևէ կապ չունի այսօրվա նիստի թեմայի հետ։

whgtzy0wrpq52x737wer60o15gt0g7jo.jpg

ՀԷՑ-ը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանի և լրագրողների միջև բանավեճ սկսվեց։

Այնուհետև դահլիճ են մտել Ռոմանոս Պետրոսյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Լրագրողների հարցին, թե ինչով է պայմանավորված նրանց ներկայությունը նիստին Պետրոսյանը վրդովված հիշեցրել է, որ ինքը մի քանի ամիս է՝ ՀԷՑ-ի կառավարիչն է։

0ox49qhkq2oehagri2d02qvet6x2ouxa.jpg

Նա կոչ է արել ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին կարգուկանոն հաստատել, որպեսզի նիստը սկսվի։ Մեսրոպյանը լրագրողներից պահանջել է զբաղեցնել իրենց տեղերը, որից հետո հայտարարվել է նիստի մեկնարկի մասին։ 

Նիստի սկսվելուց հետո ՀԷՑ–ի շահերը ներկայացնող փաստաբան Վարդան Ալոյանը հայտարարեց ՀԾԿՀ նախագահին պաշտոնանկ անելու միջնորդության ներկայացման մասին՝ այն հիմքով, որ որպես դե յուրե անկախ հանձնաժողովի ղեկավար՝ նա քաղաքական դերակատար է։ Դրա մասին են վկայում նրա աշխատանքային կենսագրության փաստերը (օրինակ՝ մի քանի տարի առաջ նա զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը և եղել է «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության անդամ)։