530.17
7.45
476.34
+9
Եղանակը Երևանում
Հայ

Սիրիայից հայերի տարհանման անհրաժեշտություն այս պահին չկա. ԱԳՆ

18:05
10 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայկական բնակչության տարհանման խնդիր թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի հյուսիս–արևելքում գնդակոծվող բնակավայրերից այս պահին չկա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնեց Հայաստանի ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս–արևելքում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական օպերացիա սկսելու մասին Քրդստանի աշխատավորական կուսակցութւյան և «Իսլամական պետության» դեմ։ Թուրքիան ռմբահարել է Թել Աբիադ քաղաքը, որտեղ մշտական բնակություն է հաստատում 16 հայ ընտանիք։ Բացի այդ, մեծ թվով հայկական բնակչությամբ Ղամիշլը քաղաքը նույնպես հարձակման է ենթարկվել։

«Այս պահին տարհանման անհրաժեշտություն չկա, քանի որ հայ բնակչությունը հարաբերական անվտանգության մեջ է»,– ասաց Մելքոնյանը։
Նրա խոսքով, սիրիական կառավարական զորքերը վերահսկում են Ղամիշլըի իրավիճակը, և տեղի բնակչության սպառնալիք այս պահին քիչ հավանական է։

«Դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի հայ բնակիչների հետ, գրեթե յուրաքանչյուր ժամ թարմացվում է իրավիճակի վերաբերյալ տեղեկությունը։ Այս պահին իրենք` բնակիչները, չեն ուզում տարհանվել, քանի որ առայժմ սպառնալիք չկա»,– նշել է վարչության ղեկավարը։

Загружается новость ... "Лево"

Մինչդեռ նա ընդգծել է, որ Սիրիայի հայկական դիվանագիտական առաքելությունը Հալեպի և Դամասկոսի համայնքների հետ միասին շարունակում է աշխատել հայրենակիցների տարհանման ծրագրի ուղղությամբ` երկրի հյուսիս–արևելյան շրջաններում իրավիճակի վատացման դեպքում։

«Իրավիճակն անկանխատեսելի է, և մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման, ինչը գիտակցում են ինչպես Ղամիշլըի հայերը, Հալեպի և Դամասկոսի համայնքների ղեկավարությունը, այնպես էլ դիվանագիտական առաքելությունը»։

Ինչ վերաբերում է Թել Աբիադի հայկական ընտանիքներին, ապա, Մելքոնյանի խոսքով, դրանց հիմնական մասը տեղափոխվել է հարևան Հասակե քաղաք։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ն դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս–արևելք։ Հայտարարությունում նշվում է, որ ռազմական ներխուժումը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատացմանը, քաղաքացիական բնակչության ոչնչացմանը, միգրանտների մեծ հոսքի և, արդյունքում, նոր մարդասիրական ճգնաժամի։ -0-




Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:47
19 Հոկտեմբերի 2019
Aurora Prize-2019-ի հաղթող է ճանաչվել Միրզա Դինային
«Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային:
21:15
19 Հոկտեմբերի 2019
«Երևանի այցեքարտը». Մայրաքաղաքի բնակիչները նշել են քաղաքի` իրենց ամենասիրելի խորհրդանիշները (ՖՈՏՈ)
Breavis կենտրոնը կազմել է Հայաստանի մայրաքաղաքի խորհրդանիշների վարկանիշը երևանցիների շրջանում անցկացված հարցման հիման վրա:
15:27
19 Հոկտեմբերի 2019
Հերթական նորարարությունն առողջապահությունում. Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է հերթական նորարարության մասին առողջապահության ոլորտում։
12:37
19 Հոկտեմբերի 2019
ՀՀ–ում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում
Հայաստանում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում։
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է: