Սիմբան կենդանաբանական այգում է. Ծառուկյանը ցույց է տվել եզակի ցեղատեսակի սպիտակ առյուծին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրկին նորություն է հայտնել իր առյուծների մասին:
Այս անգամ նա իր Facebook-յան էջում ցուցադրել է եզակի ցեղատեսակի սպիտակ առյուծի լուսանկարը, ում կոչել է Սիմբա:
«Ինչպես և խոստացել էի՝ եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծն արդեն իսկ Երևանի կենդանաբանական այգում է»,- նշել է Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանը նախօրեին հայտնել էր, որ Հունիսի 1-ին ընդառաջ եզակի ցեղատեսակի առյուծին պատրաստվում է նվիրել Երևանի կենդանաբանական այգուն:
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակչին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանը:
«Այգու այցելուները շատ շուտով հնարավորություն այգուն հունիսի 1-ին ընդառաջ նվիրաբերած սպիտակ առյուծին: Շնորհակալ ենք հիմնադրամին և վստահ՝ առյուծն արագ կհարմարվի նոր միջավայրին և կդառնա այգու այցելուների սիրելի կենդանիներից մեկը»,- նշվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում:
Նշվում է, որ նոր բնակիչը՝ Սիմբան 5 ամսական է: -0-