Շուրջ 2 օր ջուր չի լինի Ապարանում և հարակից երկու գյուղերում ուժեղ քամու հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ապարանում, Նիգավան և Կայք գյուղերում շուրջ 2 օր ջուր չի լինի ուժեղ քամու հետևանքով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ քամու հետեւանքով «Ապարան» պոմպակայանի հոսանքազրկման պատճառով, ս.թ. հունիսի 15-ին ժամը 18:00-ից մինչև հունիսի 17-ը ժամը 16:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի`
- Ապարան քաղաքի,
- Նիգավան,
- Կայք գյուղերի ջրամատակարարումը:
Նշենք, որ այսօր Ապարանում ուժեղ պտտահողմ է գրանցվել։
Արագածոտնի մարզպետարանի հաղորդմամբ, պտտահողմի հետևանքով տուժել է 4 մարդ, վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բ
Քաղաքն այս պահին հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։
Տեղում աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, մարզպետի գլխավորությամբ աշխատում են նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։ Վնասի չափերը ճշտվում են։