Շտապօգնության գրեթե 10 հազ. կանչ 2016 թ. առաջին տասնօրյակում
11.01.2016,
21:03
2016 թվականի առաջին տասն օրերին Երևանում «Շտապօգնություն» ծառայությունը սպասարկել է 9 611 կանչ:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. 2016 թվականի առաջին տասն օրերին Երևանում «Շտապօգնություն» ծառայությունը սպասարկել է 9 611 կանչ, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։
«Դա 1000-1300 կանչով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Համեմատության համար նախորդ տարիներին օրական սպասարկվում էր 700-750 կանչ։ Դա պայմանավորված է սուր շնչառական վարակի դեպքերի աճով»,– ասաց Վարդանյանը։
Ըստ նրա, Առողջապահության թեժ գծում ստացվել է 347 զանգ, ոչ մի հարցում անպատասխան չի թողնվել։ -0-