Շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերը կբարձրացվեն
15.01.2026,
22:22
Ատեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետի կողմից հրավիրված միջգերատեսչական խորհրդակցության արդյունքում որոշվել է ավելացնել պետության կողմից Երևանի շտապ բուժօգնության ծառայության ֆինանսավորումը, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Facebook–յան իր էջում։
Որոշման արդյունքում ստեղծվել է շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերի բարձրացման հնարավորություն, ինչը կիրականացվի 2026թ. առաջին կիսամյակում։

