Շոու բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ակցիան, Տաթևիկ Ռևազյանի հասցեին գրառման շուրջ սկանդալը. ամփոփում ենք մայիսի 20-ի լրահոսը

21.05.2020, 08:00

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք չորեքշաբթի` մայիսի 20–ի առավել ուշագրավ նորությունների հնգյակը։

Загружается новость ... "Лево"

  • Հայաստանում մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 230 նոր դեպք, ընդհանուր` 5271։

  • Արցախում զինծառայող է մահացել: Դեպքի առթիվ հարուցվել է քգործ. զինծառայողին սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա ծառայակիցը:

  • Երեկ առավոտյան Երևանում շոու բիզնեսի ներկայացուցիչները, ռեստորանային համալիրների սեփականատերերն ու աշխատակիցները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում` դիմելով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին, որպեսզի իրենց ևս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Ակցիայի ժամանակ ոստիկանները մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին, ինչից հետո նշանակվեց համապատասխան տուգանք:

  • Նախօրեին մեծ քննարկումների առիթ դարձավ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին ուղղված վիրավորական գրառումը, որը մեծ արձագանք ստացավ համացանցում՝ հայտնվելով ՄԻՊ-ին ուշադրության կենտրոնում: Վիրավորական հրապարակումներն դատախազության կողմից ուղարկվել են ոստիկանություն:

  • Գողացվել են «Արարատ 73»–ի լեգենդար ֆուտբոլիստների արձանները: -0-