Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ի առավել ուշագրավ նորությունները

15.09.2016, 08:00
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի՝ սեպտեմբերի 14-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:

• Չորեքշաբթի խորհրդարանում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագրի հիմնական ասպեկտները: Նա ընդգծել է, որ Հայաստանի կառավարության նոր կազմը ձևավոևվելու է պրոֆեսիոնալներից

• Լույս է տեսել արգենտինացի գրող Սուլիմ Գրանովսկու «Հայոց ցեղասպանություն. Լուռ բնաջնջում» էլեկտրոնային գրքի անգլալեզու տարբերակը:

23-ամյա աղջիկը որոնվում է ոստիկանության կողմից որպես անհետ կորած:

• Երևանում բացվել է տարածաշրջանում բացառիկ «Փոքրիկ Էյնշտեյն» գիտության մանկական թանգարանը:

Մխիթարյանը դժգոհ է «Մանչեսթեր Յունայթեդում» իր կարգավիճակից:-0-