Շների և կատուների «քաղաքականացումը». ընդդիմությունը մեղադրում է ԱԺ–ին կանխակալ վերաբերմունքի մեջ (ՎԻԴԵՈ)

07.05.2019, 13:24
Շների և կատուների «քաղաքականացումը». ընդդիմությունը մեղադրում էԱԺ–ին կանխակալ վերաբերմունքի մեջ:
Շների և կատուների «քաղաքականացումը». ընդդիմությունը մեղադրում է ԱԺ–ին կանխակալ վերաբերմունքի մեջ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն երեքշաբթի հերթական նիստի ժամանակ օրակարգում ներառել է «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որն առաջարկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից։ Ըստ այդ օրինագծի, առաջարկվում է արգելել թափառող շների սպանդը։

«Երկար տարիների ընթացքում մեծ գումարներ են հատկացվել, որոնցով հատուկ կացարաններ, կենդանիներ պահելու գոտիներ ստեղծելու և այլ մարդասիրական քայլեր կատարելու փոխարեն կենդանիներին պարզապես կրակել են։ Դրանից հետո կենդանինների մարմինները մնում էին բնակելի տների, մանկական խաղահրապարակների և աղբանոցների մոտ», – նշեց Ուրիխանյանը։

Պատգամավորի խոսքով, համացանցում կան տեսանյութեր, որտեղ վզից վիրավոր շունն արյունաքամ է լինում փողոցում, ինչպես նաև տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են շանը սպանելուց առաջ կրակել ոտքերին`հետևելու համար, թե ինչպես է կենդանին տանջվում։ 

Ուրիխանյանի խոսքով, հենց նմամ դեպքերով է պայմանավորված լրացումների անհրաժեշտությունը, որոնք ուղղված են կենդանիների ոչնչացման դաժան մեթոդներն արգելելուն, այդ թվում` զենքի գործադրմամբ։

Շների և կատուների «քաղաքականացումը»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի ժամանակ շարունակեց իր գործընկերոջ բարձրացրած հարցի քննարկումն ու հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է իրեն զարմացնել։

Նա հիշեցրել է, որ հանդես է եկել կենդանիների հետ դաժան վերաբերմունքը քրեականացնելու օրինագծով։

«Կառավարությունը քննարկում է, կառավարության որոշ անդամներ քննարկման ժամանակ չգիտես ինչու ուրախանում են, որից հետո դրական առաջարկով անում են առաջարկներ, որոնք ավելի են ոգևորում ինձ», – ասաց Զոհրաբյանը։ 

Նրա խոսքով, դրանից հետո փաստաթուղթը դրական մոտիվացիայով գալիս է Ազգային ժողով։ «Եվ մենք կառավարությունից ստանում ենք լրացուցիչ գրություն, որտեղ առաջարկվում է ձեռնպահ մնալ ներկայացված օրինագծի ընդունումից»։

«Հիմա եթե շունն ու կատուն էլ եք քաղաքակացնում, և ուզում եք, որ անպայման դա ներկայացված լինի «Իմ քայլի» կողմից, խնդիր չկա, արեք դուք։ Ես նախագիծը չեմ հանելու շրջանառությունից։ Դրեք, մերժեք իմ նախագիծը։ Եթե դուք գտնում ենք, որ սա այն նախագիծն է, որ անպայման դուք պիտի անեք, որ շները և կատուներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեն ձեզ, արեք դուք, բայց արեք հնարավորինս արագ, որովհետև վիճակագրությունն իսկապես բավականին ծանր է», – ասաց Զոհրաբյանը։–0–