530.36
7.48
475.96
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Շինարարության ոլորտում մենք լուրջ ծրագրեր ունենք». վարչապետը կառուցապատողների հետ քննարկել է ոլորտի զարգացման հեռանկարները

19:52
08 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Հայաստանում շինարարության ոլորտի զարգացման միտումներին և կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ 

Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներ: 

Բացելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շինարարության ոլորտում շատ լուրջ ծրագրեր ունի:

«Հիպոթեկային վարկավորման ոլորտում շատ լուրջ ակտիվություն է նկատվում, և դա ենթադրում է, որ այն իր հետևից պետք է բերի որոշակի աշխուժություն նաև շինարարության ոլորտում: Բացի այդ, մենք շատ լուրջ ծրագրեր ունենք նաև կապված Հայաստանում ջրամբարաշինության ակտիվացման հետ, որովհետև դա մեր զարգացման ռազմավարական ուղղություններից է, և մենք պետք է կարողանանք լրջագույն ջրային ռեսուրսներ կուտակել՝ մեր կայուն զարգացումն ապահովելու, ինչպես նաև Սևանա լիճը, ի վերջո, հանգիստ թողնելու համար: Ճանապարհաշինության ոլորտում ևս լուրջ պլաններ ունենք, որովհետև ենթակառուցվածքի այն մակարդակը, որ այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում, մտահոգվելու տեղիք է տալիս, և մենք այդ ենթակառուցվածքների, ավտոճանապարհների մակարդակը և որակը էականորեն բարձրացնելու խնդիր ունենք: Հույս ունեմ, որ այսօր կքննարկենք այն բոլոր խնդիրները, որ կան շինարարության ոլորտում, որպեսզի այս բոլոր ուղղություններով մեր հետագա աշխատանքի համադրության և սինխրոնիզացման խնդիրը լուծենք», - ասել է կառավարության ղեկավարը: 

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանը, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովմանը, ինտեգրված կադաստրային համակարգի ներդրմանը, տեղական ընկերությունների խթանմանը, շինարարության ոլորտի օրենսդրական և գնագոյացման մեխանիզմներին, գործող նորմատիվային բազային առնչվող և մի շարք այլ հարցերի: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչներն անդրադարձել են նաև վարչապետ Փաշինյանի նշած ոլորտներում համագործակցության հեռանկարներին և պատրաստակամություն հայտնել քննարկել այդ ուղղություններով ծրագրերի հնարավորությունները: 

Նիկոլ Փաշինյանը նշել է՝ կառավարությունը կարևորում է շինարարության ոլորտում ընթացակարգերի շարունակական բարելավումը, ինչը կխթանի մեր երկրում կառուցապատման գործընթացը և կնպաստի նաև «Doing business»-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքերի բարելավմանը: 

Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին՝ կառուցապատող ընկերությունների և շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկել ներկայացված առաջարկությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ նման ձևաչափով հանդիպումները հաճախակի կազմակերպելու վերաբերյալ:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:00
22 Հոկտեմբերի 2019
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին:
20:54
22 Հոկտեմբերի 2019
ՀՔԾ–ն պարզաբանում է. Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀՔԾ–ն պարզաբանում է. Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ, Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:
20:33
22 Հոկտեմբերի 2019
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հետ կապված տեղեկությունը
Վարչապետի մամուլի խոսնակը մեկնաբանել է նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացման հետ կապված տեղեկությունը:
18:34
22 Հոկտեմբերի 2019
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում:
18:16
22 Հոկտեմբերի 2019
Հայաստանում կրթության և գիտության ոլորտները հոգեվարքի մեջ են. փորձագետ (ՎԻԴԵՈ)
Ըստ նրա, այդ իրավիճակը պայմանավորված է անտարբերությամբ կառավարության կողմից:
17:56
22 Հոկտեմբերի 2019
Առաջին անգամ ՀՀ–ում. Նորք-Մարաշ ԲԿ-ում կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
80-ամյա հիվանդի կյանքը փրկելու միակ եղանակն աորտային փականի վիրահատությունն էր:
17:08
22 Հոկտեմբերի 2019
ԱԺ–ում ահաբեկչություն կազմակերպած Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամ ազատ արձակման խնդրանքով:
16:28
22 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր փորձնական նախագիծ Իրավաբանական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր նախագիծ, որը միտված է բարելավել իրավաբանական անձանց/անհատ ձեռներեցների սպասարկման գործընթացը մասնաճյուղերում։
16:06
22 Հոկտեմբերի 2019
Պատգամավորները մեղադրել են միմյանց պոպուլիզմի համար. Էդմոն Մարուքյանը և Բաբկեն Թունյանը վիճել են
Էդմոն Մարուքյանը և  Բաբկեն Թունյանը մեղադրանքներ են ուղղել միմյանց Ազգային ժողովի նիստի ընթացքում։
14:42
22 Հոկտեմբերի 2019
Արսեն Բաբայանի պաշտպանները բողոքարկել են նրան ձերբակալելու ՀՔԾ որոշումը
Բողոքի քննության նիստն անցնելու է դռնփակ ռեժիմով, և պարբերականին հրաժարվել են հայտնել նիստի ժամը։
12:44
22 Հոկտեմբերի 2019
Առգրավման եզրին. ԶԼՄ–ները պատմում են փողոցային առևտրի դեմ քաղաքապետարանի նոր նախաձեռնության մասին
Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է փողոցային ապօրինի առևտուր իրականացնող անձանց ապրանքի առգրավում
08:00
22 Հոկտեմբերի 2019
Երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հոկտեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։