ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Ոստիկանության վերաբերմունքն երկուշաբթի Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների հանդեպ պրոֆեսիոնալ էր ու ավելի քան համաչափ, ադ մասին չորեքշաբթի ռադիո «Ազատության» եթերում հայտարարել է ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Իշխանությունները կգործեն Սահմանադրությանն ու օրենսդրությանը համապատասխան, սակայն ընդդիմության շահարկումներն անհեռատեսության ու արկածախնդրության դրսևորում է», - ասել է Շարմազանովը:
Նա նշել է, որ իրավապահ մարմինների կոշտ գործողությունները նման դեպքում կարող էին տեղի ունենալ ցանկացած ժողովրդական երկրում:
Մեկնաբանելով ընդդիմության հայտարարություններն առ այն, որ ապրիլի 18-ին Մաշտոցի պողոտայում հասարակական գույքին վնաս հասցնելու դեպքերը բեմադրված են եղել, Շարմազանովը նշեց, որ այդ մեղադրանքներն անհիմն են ու պատասխանատվությունն իշխանությունների վրա դնելու փորձ են:
«Այս երկու օրվա ընթացքում դուք կարող էիք նկատել, որ իշխանություններն առավելագույն զսպվածություն դրսևորեցին անցկացվող ակցիաների վերաբերյալ: Սակայն լինում են դեպքեր, երբ իրավիճակը դուրս է գալիս հսկողությունից, ինչպես դա տեղի է ունեցել երեկ կամ այսօր: Սակայն բռնության կիրառումն ու բախումներն անընդունելի են», - հայտարարել է նա:
Ըստ Շարմազանովի, հասկանալի չէ, թե ինչպես է ըննդիմությունը գործելու հետագայում: Նա կոչ արեց ինչպես իշխանության ներկայացուցիչներին, այնպես էլ ակցիաների կազմակերպիչներին առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել իրենց գործողություններին:
«Եթե այսքան մարդ ես տանում քո հետևից, ապա անհրաժեշտ է պատասխանատու լինել իրենց առողջության համար: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում բանակցությունների ու համերաշխության», - ասել է նա:
Загружается новость ... "Лево"
Շարմազանովը նշել է իշխանությունների ու ընդդիմության բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, ինչի վառ ապացույցը, նրա խոսքով, «Ելք» խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներն էին նախօրեին վարչաետի ընտրությունների ժամանակ:
«Անընդունելի է հիասթափեցնել այն երիտասարդներին, ովքեր իրենց առաջին քաղաքական քայլերն են անում, խաղալ զգացմունքների հետ` բավարարելով սեփական քաղաքական հավակնությունները», - ասել է նա:
Նա հիշեցրել է, որ մասնակիցների, մասնավորապես, անչափահաս մասնակիցների համար ողջ պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները:-0-