Շամիրամ գյուղի սպանությունների փաստով քրեական գործ է հարուցվել
01.08.2017,
15:45
Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այսօր սպանություններ են կատարվել։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում այսօր սպանություններ են կատարվել։
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Նախնական տվյալներով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք է գործել շինություն, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի:
Ստեղծվել է քննչական խումբ: Մասնագետների ներգրավմամբ իրականացվում է դեպքի վայրի զննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: -0-
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։
Նախնական տվյալներով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ անձնական անբարյացակամ հարաբերություններից դրդված, մուտք է գործել շինություն, կրակոցներ արձակել այնտեղ գտնվող մարդկանց ուղղությամբ և դիմել փախուստի:
Загружается новость ...
"Право"
Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից 4 անձ մահացել է, որոնցից երեքը` տեղում, 1-ը` բժշկական կենտրոնում, 6 անձ՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել բժշկական հաստատություններ:Ստեղծվել է քննչական խումբ: Մասնագետների ներգրավմամբ իրականացվում է դեպքի վայրի զննություն: