Շաբաթական 4 չվերթ Բարսելոնայից, ինքնամեկուսացման պահանջների փոփոխություն․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
22.05.2020,
08:00
Շաբաթական 4 չվերթ Բարսելոնայից, ինքնամեկուսացման պահանջների փոփոխություն․ ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ներկայացնում ենք հինգշաբթի՝ մայիսի 21-ի առավել ուշագրավ նորությունները։
- Հայաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք, 162 առողջացած և 3 մահ։ Փաշինյանի խոսքով համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։
- ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկել է ավտոմեքենաների պետհամարանիշի թվերի փոխարեն անուն գրելու հնարավորություն տալ։
- Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ։
- Իսպանիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է, որ հունիսի 2-ից «Բելավիա» ավիաընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։
- ՀՀ տարածքում ինքնամեկուսացման պահանջներում փոփոխություններ են կատարվել։-0-