416.92
4.78
387.22
+23
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյան. տվեք ձեր ձայնը հանուն Հայաստանի անվտանգության և առաջընթացի

16:49
05 Մարտի 2017

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի փուլը:

Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ելույթ է ունեցել ՀՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկին:

Նախագահի խոսքով, ոչ միայն իշխող կուսակցությունը, այլ նաև ողջ Հայաստանը և հայ հասարակությունը թևակոխում է պատմական կարևոր փուլ:

«Հայաստանում խորհրդա­րանական կառավարման համակարգ ձևավորելու գործընթացն արդեն իսկ մեր քաղաքացիների ձեռքերում է: Այսինքն՝ ձե՛ր ձեռքերում է, բարեկամնե՛ր: Եթե այսօրվանից սկսած տարբեր կուսակցությունների և դաշինքների համար դուք ընտրողներ եք, ապա ինձ համար, այո՛, բարեկամներ եք, մարտական ընկերներ և գործընկերներ: Ուրեմն տվեք ձեր ձայնը հանուն Հայաստանի անվտանգության և առաջընթացի»,- ասել է նա:

Ինչպես նշել է երկրի ղեկավարը, իր համար, որպես Հայաստանի կառա­վարող կուսակցության ղեկավարի, բացառիկ կարևորություն ունեն առաջիկա ընտրությունները: Բայց նա կարևորել է երկրի մեր քաղաքացիների վստա­հու­թյունն արդյունքների նկատմամբ:

Նա միաժամանակ վստահեցրել է, որ այնպիսի ընտրություններ պետք է անցկացնել, որ որևէ մեկի մեջ կասկածներ չառա­ջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ:

Սարգսյանն ընդգծել է, որ օրենքի տառին և ոգուն համա­պա­տասխանող ընտրությունները լինելու են բոլորի հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Դա կլինի ազգի, պետու­թյան և հասարակության հաղթանակը: Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի քաղաքացի­ները պատրաստ են դրան:

«Մեր կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսում է պարզ կարգախոսով՝ «Անվտանգություն և առաջընթաց»»,- ասել է նախագահը, ավելացնելով, որ վերջին քսանհինգ և ավելի տարիներն իր համար եղել են ծանր աշխատանքի և պա­տասխանատվության տարիներ:

«Այդ ճանապարհին ես կորցրել եմ բազմաթիվ ընկերներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության: Եվ այսօր ասում եմ ձեզ՝ չկա ավելի կարևոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է  ուղղել, բայց անվտան­գության հարցում չկան մանրուք­ներ, և յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատագրական: Մենք ապահովելու ենք Հայաստանի և Արցախի հուսալի անվտանգությունը: Այսօր մեր սահմաններին կանգնած է Հայաստանի, հայ ժողովրդի ծաղիկը՝ մեր երիտասար­դու­թյան սերուցքը: Նա ապրելու է ազատ ու ժողովրդավարական Հայաստանում: Նա ապ­րե­լու է մի երկրում, որն ունենալու է մեծ  առաջընթաց»,- ավելացրել է ՀՀԿ նախագահը:

Նրա խոսքով, վարչապետ Կարեն Կարապետյանի կա­ռա­վարության խնդիրն է՝ ապահովել ու խթա­նել այդ առաջընթացը, հավատացնելով, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի տեսնելու է առաջընթացի դրական ազդեցությունը ամեն տարի, ամեն տարի զգալու է իր կյանքի որակի բարելավումը:

Եվ վերջում նախագահն ավելացրել է.

Բարեկամնե՛ր,

«Հիշե՛ք, որ ոչ մի անհատ միայնակ չի կարող շատ բան անել: Մեր առջև կանգնած խնդիրների լուծումները մենք գիտենք: Բայց լուծումները պահանջում են համազգային ջանքեր, կենտրոնացում և խելա­միտ ու արդյունավետ կառավարում: Եվ այդ լու­ծում­ները պահանջում են գործընթացները ճիշտ ուղղորդող ուժ: Այսօր այդ ուժը բարե­փոխվող Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է՝ իր կուռ կառույցներով, իր երիտասարդացող շարքերով, իր կառավարման փորձով և, վերջապես, առաջընթացը մարմնավորող իր վարչապետով:

Մեր ընդդիմախոսների և մրցակիցների հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք՝ կհաղթենք, որովհետև հավատում ենք մեր երկրի ապագային, որովհետև հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին: Վստահ եղեք, որ մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ և ամե­նա­արագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը: Եվ մենք սկսում ենք մեր ընտրարշավը, որպեսզի ձեզ հետ միասին մեր երկրի ու ժողովրդի համար ապահովենք ԱՆՎՏԱՆԳՈՒ­ԹՅՈՒՆ և ԱՌԱՋԸՆԹԱՑ:

Շնորհակալություն»: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:40
04 Հունիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
Ուշադրություն. այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
11:37
04 Հունիսի 2023
Սալմոնելա և մանրէներ. ՀՀ-ում որոշ ընկերությունների թռչնամսի նմուշներում արձանագրվել են անհամապատասխանություններ
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում