Սերժ Թանկյան. Հայաստանում գեղեցիկ հեղափոխություն կատարվեց

07.05.2018, 20:25
Հայաստանում գեղեցիկ հեցափոխություն կատարվեց, Երևան ժամանելուն պես ասաց հայտնի երաժիշտ, System Of a Down (SOAD) լեգենդար ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
Սերժ Թանկյան. Հայաստանում գեղեցիկ հեղափոխություն կատարվեց
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում գեղեցիկ հեցափոխություն կատարվեց, Երևան ժամանելուն պես ասաց հայտնի երաժիշտ, System Of a Down (SOAD) լեգենդար ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Դրա ժամանակն եկավ, քանի որ ամբողջ ժողովուրդը բարձրացավ։ Մենք երկու շաբաթ է` չենք քնում, սփյուռքը ձեզ հետ է։ Դա իմ երազանքն էր։ Մենք մեծ հույսեր ենք կապում Փաշինյանի հետ»,– ասաց Թանկյանը դիմավորողներին։

Հայ ընդդիմության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ առաջին անգամ է անձամբ շփվում Թանկյանի հետ։ -0-