590.24
6.49
497.38
+8
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանը բացատրել է, թե ինչով է պայմանավորված իր կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելը

18:09
21 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Լույս» հիմնադրամի մի խումբ շրջանավարտներ բաց նամակ են ուղղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին` կոչ անելով չգնալ խոստմանը հակառակ և հետ կանգնել ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու քայլից:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը պատասխանել է նամակին, նշելով, որ ծանոթացել է դրան և անհրաժեշտ է համարում, որ անմիջապես իրենից ստացվի այդ մտահոգությունների հակիրճ արձագանքը:

Սարգսյանն ասել է, որ ժողովրդավարությունը Հայաստանում երբեք հետընթաց չի ապրելու։ Անցնող տարիներին ամուր ու զարգացող ժողովրդավարություն կերտելու` Հայաստանի ձեռքբերումներն անշրջելի են և բարեփոխված Սահմանադրությամբ երաշխավորված:

Загружается новость ... "Право"

Նա հիշեցրել է, որ հիմնադրամի շրջանավարտների և ուսանողների հետ  բազմաթիվ առիթներ են եղել քննարկելու զարգացման ուղղությամբ երկրում արվող քայլերը և ապագայի տեսլականը։

«Հպարտ եմ, որ իմ լուման եմ ունեցել Ձեր մասնագիտական կայացման գործում: Հուսով եմ, որ աշխարհի լավագույն բուհերում ստացած ձեր կրթությունը ծառայեցնելու եք մեր երկրի կայուն, ապահով ու համերաշխ զարգացմանը»,- ասել է նա, գոհունակություն հայտնելով, որ նրանցից շատերն այսօր արդեն գտնվելով պետական կառավարման համակարգում՝ իրենց ամենօրյա որակյալ աշխատանքով նպաստում են պետականաշինության մեր գործին։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնի ստանձման հարցին` Սարգսյանը նշել է, որ այդ քայլը պայմանավորված է եղել մի պարզ հանգամանքով` որպեսզի բարդ աշխարհաքաղաքականությամբ տարածաշրջանում և նոր առաջացած մարտահրավերներով լի ժամանակահատվածում ապահովվի երկրի անվտանգ զարգացումը և շարունակվեն Արցախի խնդրի արժանապատիվ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը։

«Իմ պատկերացումներով, նշված խնդիրները լուծելի են, որից հետո երկրի ղեկը կարող են ստանձնել այլ գործիչներ»,- ասել է նա: -0-



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:51
17 Նոյեմբերի 2020
ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. «Իմ քայլի» պատգամավոր (ՎԻԴԵՈ)
«Իմ քայլի» պատգամավորը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ լայն հասարակության շրջանում գոյություն չունի. ՎԻԴԵՈ
15:25
17 Նոյեմբերի 2020
Մենք պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև․ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյան
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում հայկական ուժերի հակադրության հետ կապված իրավիճակի վերաբերյալ
14:23
17 Նոյեմբերի 2020
ՀՀ նախկին արտգործնախարարը խստորեն հորդորել է անձնակազմին պահպանել հայկական պետական այս կառույցը (ՖՈՏՈ)
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱԳՆ անձնակազմի հետ և ելույթ ունեցել․ ՖՈՏՈ
14:20
17 Նոյեմբերի 2020
Երկիրը զերծ պահել ցնցումներից և զարգացման նոր հեռանկար ապահովել. Մակունցը ներկայացրել է ՀՀ իշխանությունների նպատակները
Երկիրը զերծ պահել ցնցումներից և զարգացման նոր հեռանկար ապահովել. Մակունցը ներկայացրել է ՀՀ իշխանությունների նպատակները
13:51
17 Նոյեմբերի 2020
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ հրաժարականի դիմում է ներկայացրել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ հրաժարականի դիմում է ներկայացրել
13:31
17 Նոյեմբերի 2020
24-ժամյա ջրանջատում է սպասվում Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների մի շարք հասցեներում
Մի ամբողջ օր ջուր չի լինի Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների մի շարք հասցեներում
11:21
17 Նոյեմբերի 2020
984 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը հասավ 118870-ի. մահացել է 23 մարդ
984 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի ընդհանուր թիվը հասավ 118870-ի. մահացել է 23 մարդ
11:14
17 Նոյեմբերի 2020
Փաշինյանի հրաժարական և ռազմական դրության չեղարկում. Նաիրա Զոհրաբյանը նշել է քննարկման 2 հիմնական հարցերը
Փաշինյանի հրաժարական և ռազմական դրության չեղարկում. Նաիրա Զոհրաբյանը նշել է քննարկման 2 հիմնական հարցերը
00:34
17 Նոյեմբերի 2020
Դավիթ Տոնոյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին
Դավիթ Տոնոյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին
00:03
17 Նոյեմբերի 2020
Պաշտոնից ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարը, նրան փոխարինող է նշանակվել
Պաշտոնից ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատարը, նրան փոխարինող է նշանակվել
23:32
16 Նոյեմբերի 2020
ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են լինելու. ՀՀ նախագահը հանդես է եկել ուղերձով (ՎԻԴԵՈ)
ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են լինելու. ՀՀ նախագահը հանդես է եկել ուղերձով. ՎԻԴԵՈ
22:59
16 Նոյեմբերի 2020
«Սա քաղաքական պատվեր է». Վանեցյանը հայտարարել է, որ դատարանը մերժել է իրեն կալանավորելու միջնորդությունը
«Սա քաղաքական պատվեր է». Վանեցյանը հայտարարել է, որ դատարանը մերժել է իրեն կալանավորելու միջնորդությունը