440.42
4.4
402.65
+9
Եղանակը Երևանում
Հայ

Սերժ Սարգսյանի զարմիկը վաղ թե ուշ կբռնվի. Օսիպյան

20:40
22 Նոյեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկ Նարեկ Սարգսյանը վաղ թե ուշ կբռնվի, հինգշաբթի լրագրողներին ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Հայաստանի նախկին նախագահի զարմիկի նկատմամբ միջազգային հետախուզման է հայտարարված։ Նա մեղադրվում է Հայաստանի ՔՕ 131–րդ հոդվածի 2 մասի 1, 2, 7–րդ կետերով (Մարդ առևանգելը, որն իրականացվել է մի խումբ մարդկանց կողմից նախնական պայմանավորվածությամբ, կյանքի կամ առողջության համար բռնության կամ դրա սպառնալիքի կիրառմամբ և շահադիտական նպատակներով), ինչպես նաև 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1 կետով (Առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։

«Կան հանգամանքներ, որոնք ես չեմ կարող մեկնաբանել, բայց իրականացվում են համապատասխան միջոցառումներ, այդ թվում` Ինտերպոլի անդամ երկրների հետ։ Մենք հույս ունենք, որ դրանք դրական արդյունք կտան»,– ասաց Օսիպյանը։

Նա միաժամանակ հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք գիտի Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը։

Загружается новость ... "Право"

Ավելի վաղ Օսիպյանն ասել է, որ նա կարող էր լքել Հայաստանի տարածքը միջազգային հետախուզման հայտարարվելուց մեկ–երկու օր առաջ։

Հուլիսի 4–ին խուզարկություն է իրականացվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրից, որտեղ հայտնաբերվել են նրա կողմից առևանգված կտավները, ինչպես նաև 155 հազար դոլար, 27 հազար եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկե դրամներ և զարդեղեն, որոնց ձեռքբերման օրինականությունը կստուգվի քրեական գործի շրջանակում։ Կատարվել է նաև Նարեկ Սարգսյանին պատկանող տարածքների և մեքենաների խուզարկություն։ Դրանցից մեկի երկաթե անկիզելի պահարանում հայտնաբերվել է թմրանյութ հիշեցնող զանգված։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը