Սեպտեմբերին Հայաստանում ամենաշատը թանկացած 10 սննդամթերքը (ՑԱՆԿ)
04.10.2025,
13:39
Ներկայացնում ենք 10 սննդամթերք, որոնք 2025թ․–ի սեպտեմբերին, 2024թ․–ի սեպտեմբերի համեմատ, ամենաշատն են թանկացել
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի սեպտեմբերին, 2024 թվականի սեպտեմբերի համեմատ, աճել են 5.8%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0.3%-ով, ասվում է Հայաստանի վիճակագրական կոմիտեի (ԱՎԾ) զեկույցում։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 10 սննդամթերք, որոնք 2025 թվականի սեպտեմբերին, 2024 թվականի սեպտեմբերի համեմատ, ամենաշատն են թանկացել։
Կակաո (+21.7%)
Իշխան (+19.4%)
Արևածաղկի ձեթ (+15.9%)
Սուրճ (+14.2%)
Կարագ (+12.5%)
Միրգ (+12.4%)
Պաղպաղակ (+10.5%)
Շոկոլադ (+10.4%)
Խոզի միս (+9.4%)
Ծխախոտային արտադրանք (+8.3%)
Միաժամանակ, նվազել են շաքարի (-8.9%), ձվի (-3%), հնդկաձավարի (-0.6%) և ձավարի (-0.1%) գները։

