ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված Քոչարյանի գործի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը: Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ԱԺ նածագահ Արարատ Միրզոյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՍԴ-ն հուլիսի 7-ին կայանալքի նիստի ընթացքում վերսկսվելու էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ քննությունը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա քննության ընդունված գործով ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 18-ին որոշեց կասեցնել վարույթը ու դիմել ՍԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով՝ խնդրահարույց հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու համար։ 2020 թվականի մայիսի 29-ին հրապարակվեց ՄԻԵԴ-ի, իսկ հունիսի 18-ին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, հետեւապես կասեցման հիմքը վերացվել էր եւ այն ենթակա էր վերսկսման։
Նշենք, որ դիտարկվող գործով զեկուցող են նշանակվել ՍԴ բոլոր 7 դատավորները։-0-