ՍԴ-ն ցրելու նախագծի ընդունումն ԱԺ-ում, ԱԱԾ-ի կոչը հանրությանը. ամփոփում ենք հունիսի 22-ի լրահոսը

23.06.2020, 08:00
ՍԴ-ն ցրելու նախագծի ընդունումն ԱԺ-ում, ԱԱԾ-ի կոչը հանրությանը. ամփոփում ենք հունիսի 22-ի լրահոսը

ՍԴ-ն ցրելու նախագծի ընդունումն ԱԺ-ում, ԱԱԾ-ի կոչը հանրությանը. ամփոփում ենք հունիսի 22-ի լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Ներկայացնում ենք երկուշաբթի՝ հունիսի 22-ի առավել ուշագրավ նորությունները:

Загружается новость ... "Лево"

  • Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով: 

  • ԱԱԾ–ն որոշ մանրամասներ է ներկայացրել Ծառուկյանի գործից ու կոչով դիմում քաղաքացիներին

  • Նախօրեին ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՍԴ-ն ցրելու նախագիծը: Նախագծով դադարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները` թույլ տալով նրան պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։ ՍԴ երեք անդամների լիազորությունները ևս կդադարեցվեն:

  • Հունիսի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված Ցեղասպանության կանխարգելում բանաձևը:-0-