ՍԴ-ի կայացված որոշմամբ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել. արդարադատության նախարար (ՎԻԴԵՈ)
16:17
05 Սեպտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացված որոշմամբ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար»-ի տաղավարում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«2 հոդվածի սահմանադրականություն է քննարկվել, և քրեական դատավարության օրենսգրքի135–րդ հոդվածի 2–րդ մասը, որը վերաբերում է հիմնավոր կասկածի չափանիշի ստուգմանը կալանքի հարցը քննարկելիս, սահմանադրությանը համապատասխան է ճանաչվել, ինչն առերևույթ կարող է վկայել, որ խափանման միջոցի փոփոխման հարց չի կարող բարձրացվել, այնուամենայնիվ, լուրջ չի լինի, եթե միանշանակ եզրահանգումներ անենք`եզրափակիչ մասից դատելով, առանց կարդալու պատճառաբանական հատվածը, ուղղակի հենց 135–րդ հոդվածի 2–րդ մասը հակասահմանադրական չի ճանաչվել»,– նշել է նախարարը։
Загружается новость ...
"Право"
Արամ Աբրահամյանի հարցին՝ արդյո՞ք ՍԴ-ն իրավասու էր որոշում ընդունել Քոչարյանի հարցով, Բադասյանն ասել է, որ ՍԴ դատավորներից մեկը բարձրացրել է դատարանի առնվազն 3 անդամի մասնակցության անհնարինության մասին փաստարկներ, և այդ մասով ՍԴ-ն որևէ որոշում չի կայացրել: Նրա խոսքով, եթե առկա էին անհնարինության մասին տվյալներ, ապա ՍԴ դատավորները պարտավոր էին դրա մասին հայտնել և սահմանված ընթացակարգով պետք է որոշում կայացվեր՝ արդյոք անհնարին է իրենց մասնակցությունը տվյալ գործին որոշակի հանգամանքներից ելնելով, թե՝ ոչ:
«Այս առումով, պրոցեսը որոշակի առումով կասկածելի է եղել, և առնվազն պետք է պարզել անհնարինության հիմքեր եղել են, թե՝ ոչ, քննարկվել են, թե՝ ոչ, պետք է քննարկվեին, թե՝ ոչ»,– ասել է նա։
Բադասյանն ընդգծել է նաև, որ ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման:
Հայաստանի Սահմանադրական դատարանը նախօրեին հակասահմանադրական ճանաչեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրանքը։ Այդ մասին ասվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից հրապարական դատական որոշման մեջ։
Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի ուսումնասիրել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի (Խափանման միջոց կիրառելու հիմքերը) և 35-րդ հոդվածի (Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը»: -0-
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ