565.05
6.28
485.27
+23
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալ կրթության ոլորտում. 7-12 դասարանների դպրոցական ծրագրերում չեն լինի Մաշտոց, Խորենացի, Նարեկացի և այլ հայ հեղինակներ. ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է

17:30
24 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կրթության ոլորտում նոր սկանդալ է հասունանում:

Загружается новость ... "Лево"

Սկանդալի պատճառն օրերս Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Գրականություն» առարկայի նոր ծրագիրն ու չափորոշիչներն են։

Հանրակրթական դպրոցի գրականության ուսումնառության հայեցակարգում  ներառված չեն 5-րդ դարի հայ պատմագրությունը, առակագրությունը, նաև այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են Խորենացին, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Քուչակը, Սայաթ-Նովան, ինչը Կրթության ոլորտի մասնագետների շրջանում մեծ դժգոհությունների առիթ է տվել: Ուսուցիչներին վիրավորել է նաեւ այն հանգամանքը, որ «Հայ գրականություն» առարկան խմբագրվել եւ դարձել է «Գրականություն»` իր մեջ ներառելով նաեւ արտասահմանյան գրականություն եւ հայ ժամանակակից հեղինակների գործեր:   

Կրթության ոլորտի մասնագետներն ահազանգում են, որ «Հայ գրականություն» առարկան խմբագրվել և դարձել է «Գրականություն»` իր մեջ ներառելով նաև արտասահմանյան գրականություն և հայ ժամանակակից հեղինակների գործեր:   

Ահազանգողներից մեկը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սեյրան Գրիգորյանն է:

«Վերջին օրերին տարբեր մասնագետներ, լրագրողներ և ոլորտին առնչվող սրտացավ մարդիկ դիմում են ինձ այն հարցով, թե ինչ կարծիք ունեմ Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Գրականություն» առարկայի նոր ծրագրի և չափորոշիչների մասին։ Նախագիծը երկու անգամ ուշադիր կարդալուց հետո առանց դիվանագիտության և քաղաքավարական սեթևեթանքների միանգամից ասում եմ․ դա ապուշություն է։ Այն աստիճանի անհեթեթություն, որ նախագիծը կետ առ կետ քննարկելն ու հերքելը ինքնաբերաբար նույնպես կվերածվի ապուշության»,- նշել է նա:

Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանի հանրակրթական դպրոցում չի կարող չլինել «Հայ գրականություն» առարկա: Գրիգորյանը նաև մտահոգություն է հայտնել, որ հայ գրականությունը վերածվել է վերացական, անորոշ ինչ-որ «գրականության»:

«Այն եղել է դարերով, եղել է առաջին հանրապետության տարիներին, եղել է խորհրդային տարիներին (հարցրե՛ք ձեր ծնողներին, տատիկներին և պապիկներին), եղել է վերջին երեսուն տարիներին և պիտի լինի: Սա, պետական կարևորագույն հարց լինելուց բացի, նաև մասնագիտական հարց է։ Նախագիծը գրել են խիստ որոշակի մարդիկ՝ կիսագրագետ, անճաշակ, փնթի ձևակերպումներով հայ գրականությունը վերածելով վերացական, անորոշ ինչ-որ «գրականության»»,- նշել է Գրիգորյանը:

Նա , մասնավորապես, նշել է, որ թե՛ միջին, թե՛ ավագ դպրոցում հայ հեղինակները տրված են սոսկ որպես իլյուստրատիվ նյութ։

«Տասներկու տարի դպրոցում սովորած երեխան այդ ծրագրով այդպես էլ չի իմանա՝ ով է Եղիշե Չարենցը, ինչ կենսագրություն ունի, որ ստեղծագործությունը երբ է գրվել և ինչ բովանդակություն ու գեղարվեստական հատկանիշներ ունի: Կարելի է ասել անգամ, որ առարկայի նոր ձևափոխությունը ոչ թե «գրականություն» է, այլ «գրականագիտություն»»,- նշել է նա:



Ահազանգել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակցուհի Արմինե Բոյաջյանը:

«Հայ հեղինակներ, որոնք հեռացվել են 7-12 դասարաններում «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրից, որը դեռ քննարկման փուլում է, այսինքն կարելի է հանրային պահանջով չեղարկել։ Կարդալով չափորոշիչների վերաբերյալ ամբողջական տեքստը՝ էսքանը նկատեցի և կարողացա հիշել՝ Մովսես Խորենացի, Եղիշե, Մեսրոպ Մաշտոց, Կորյուն, Գրիգոր Նարեկացի («Մատյան ողբերգության»), Նաղաշ Հովնաթան, Ներսես Շնորհալի, Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Ղեւոնդ Ալիշան, Ֆրիկ, Մկրտիչ Պեշիկթաշլյան, Ռափայել Պատկանյան, Ղազարոս Աղայան, Ավետիս Ահարոնյան, Սմբատ Շահազիզ, Արշակ Չոպանյան, Երուխան, Սիամանթո, Երվանդ Օտյան, Ռուբեն Սեւակ, Գաբրիել Սունդուկյան, Պերճ Պռոշյան, չկան նաեւ Գողթան երգերը»,- նշել է Բոյաջյանը:


Այս մասին պարզաբանմամբ հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։

«Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։

Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան»,- նշում են նախարարությունից:

Հաղորդագրության համամձայն, խումբը շարունակում է աշխատել և լրամշակել ծրագիրը՝ քննարկելով հանրության բոլոր առաջարկությունները և դիտարկումները: Գրականության ամբողջական ցանկը կներկայացվի հանրային քննարկումների արդյունքում լրամշակումներից հետո։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:02
27 Սեպտեմբերի 2020
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մարկոնի հետ
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մարկոնը հեռախոսազռույց են ունեցել
21:14
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել և տարածել ապատեղեկատվություն
Ադրբեջանցի հաքերները հայկական կայքեր են կոտրել և տարածել ապատեղեկատվություն
20:48
27 Սեպտեմբերի 2020
ՀՀ-ում գործող 14 կուսակցություններ միավորվել են Արցախն ու Հայաստանը թշնամու հերթական ագրեսիայից պաշտպանելու համար
ՀՀ-ում գործող 14 կուսակցություններ միավորվել են Արցախն ու Հայաստանը թշնամու հերթական ագրեսիայից պաշտպանելու համար
20:02
27 Սեպտեմբերի 2020
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է դպրոցների աշխատանքի կարգը ռազմական դրության օրերին
ԿԳՄՍՆ-ն հրապարակել է դպրոցների աշխատանքի կարգը ռազմական դրության օրերին
19:27
27 Սեպտեմբերի 2020
Ընդհանուր զորահավաք, սահմանափակումներ, ԶԼՄ-ների աշխատանք. ի՞նչ է նախատեսում ՀՀ-ում սահմանված ռազմական դրությունը
Ընդհանուր զորահավաք, սահմանափակումներ, ԶԼՄ-ների աշխատանք. ի՞նչ է նախատեսում ՀՀ-ում սահմանված ռազմական դրությունը
18:07
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանն օգտագործում է Սմերչ, Պոլոնեզ և իր զինանոցում եղած բոլոր մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները. ՊՆ
Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Ադրբեջանն օգտագործում է Սմերչ, Պոլոնեզ և իր զինանոցում եղած բոլոր մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները
17:29
27 Սեպտեմբերի 2020
Արյունաբանական կենտրոնի բակում մեծ հերթ է գոյացել (ՖՈՏՈ)
Արյունաբանական կենտրոնի բակում կամավորների մեծ հերթ է գոյացել․ ՖՈՏՈ
17:12
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ. Փաշինյանի ուղերձը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ. Փաշինյանի ուղերձը. ՎԻԴԵՈ
16:42
27 Սեպտեմբերի 2020
ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն. կառավարությունն ընդունեց որոշումը
ՀՀ-ում հայտարարվեց ռազմական դրություն. կառավարությունն ընդունեց որոշումը
15:57
27 Սեպտեմբերի 2020
Ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը․ ԱԱԾ
Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը
14:20
27 Սեպտեմբերի 2020
Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև հայկական տարածքների ուղղությամբ. ՊՆ (ՎԻԴԵՈ)
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանը հարվածներ է հասցրել նաև հայկական տարածքների ուղղությամբ.ՎԻԴԵՈ
13:20
27 Սեպտեմբերի 2020
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս
Կյանքը COVID-19-ից առաջ և հետո. ի՞նչ է անհրաժեշտ իմանալ կիբերանվտանգության մասին հեռավար աշխատելիս