Սաստիկ սառնամանիքներ են գալիս Եվրոպա, իսկ ի՞նչ է կանխատեսվում Հայաստանում (ՖՈՏՈ)
20.02.2018,
16:14
Հայպետհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը սառնամանիքներ է կանխատեսել Եվրոպայի ողջ տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը սառնամանիքներ է կանխատեսել Եվրոպայի ողջ տարածքում։
«Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա, հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Նա նշել է, որ, ըստ կանխատեսումների, Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25․․․-30 աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։
«Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում, հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով»,– հայտնել է Սուրենյանը։ -0-

Загружается новость ... "Лево"