«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց

06.06.2018, 16:35
«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից:
«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից:

Արեգ Կյուրեղյանի համար անձնական երաշխավորագիր էին ներկայացրել
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը:
Նախօրեին կալանավայրից դուրս է եկել նաև Արեգ Կյուրեղյանի եղբայրը` Հայկ Կյուրեղյանը, ում պատժի կրման ռեժիմը փոխվել է: -0-