«Սասնա ծռեր» կուսակցությունը պահանջում է լուծարել «Երկրապահը»

16.02.2019, 15:47
«Սասնա ծռեր» կուսակցությունը «Երկրապահ» կամավորական միության լուծարում է պահանջում:
«Սասնա ծռեր» կուսակցությունը պահանջում է լուծարել «Երկրապահը»
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Սասնա ծռեր» կուսակցությունը «Երկրապահ» կամավորական միության լուծարում է պահանջում: Այդ մասին հաղորդվում է կուսակցության հայտարարությունում, որը ստորագրել է դրա պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը:

«Երկրապահ կամավորականների միությունը նախկին ռեժիմի կողմից սկսած ստեղծվել և կատարելագործվել է որպես իր անվանմանը և հանրահռչակած նպատակներին հակառակ գործող կազմակերպություն»,- նշվում է հայտարարության մեջ:

Սոֆիլյանի խոսքով, միության գործունեությունը շահ է հետապնդել, նպաստել է զինվորի և սպայի կերպարի աղճատմանը, այնտեղ բարգավաճել է կոռուպցիան:

Загружается новость ... "Право"

«Այդ կազմակերպությունն ի սկզբանե ծառայել է որպես պետական կարգավիճակ ունեցող ռեպրեսիվ մարմիններին զուգահեռաբար գործող և նրանց լրացնող բռնության գործիք»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ բազմաթիվ ազնիվ ազատամարտիկներ զրկված են եղել ուշադրությունից և չեն մասնակցել կազմակերպության գործունեությանը:


«Կազմակերպության բոլոր գործառույթները՝ ռազմահայրենասիրական դաստիարակություն, վետերանների սոցիալական ապահովություն, մոբիլիզացիա, պաշտպանություն և այլն, պետական գործառույթներ են և պետք է իրականացվեն Պաշտպանության նախարարության միջոցով: Ժամանակն է երկրորդ շնչառություն տալու փոխարեն լուծարելու հանցավոր և ամոթալի կենսագրություն ունեցող Երկրապահ կամավորականների միությունը»,- ասվում է հայտարարությունում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, Երկրապահ կամավորականների միությունը պատրաստվում է աննախադեպ համագումարի, որի ընթացքում կվերընտրվի ողջ ղեկավար կազմը: Ծրագրվում է, որ համագումարը կանցկացվի փետրվարի վերջին-մարտի սկզբին: -0-