ՍԱՍ–ի ժողովի ձայնագրությունը խոչընդոտ չի դառնա. Արտակ Սարգսյանը պատգամավոր է դառնում

04.05.2017, 11:16
ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, Արաբկիր–Աջափնյակ–Դավթաշեն ընտրատեղամասում առաջադրված Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ–ի Արտակի ժողովի ձայնագրությունների գործը գտնվում է ՀՔԾ–ում:
ՍԱՍ–ի ժողովի ձայնագրությունը խոչընդոտ չի դառնա. Արտակ Սարգսյանը պատգամավոր է դառնում
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, Արաբկիր–Աջափնյակ–Դավթաշեն ընտրատեղամասում առաջադրված Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ–ի Արտակի ժողովի ձայնագրությունների գործը գտնվում է ՀՔԾ–ում:

Ինչպես հայտնում է pastinfo. am-ը, նույնիսկ մամուլում տեղ գտած հրապարակումները, որ նրա կողմնակիցները գումարներ են խոստանում, խոչընդոտ չհամարվեցին, ու Արտակ Սարգսյանը դառնում է պատգամավոր:

«Հնարավոր է՝ պատճառն այն է, որ Արտակ Սարգսյանին Սերժ Սարգսյանն ավելի մոտիկից է ճանաչում ու վերջինս անգամ հրավիրում է թոռան կնունքին: Այսքանից հետո Արտակ Սարգսյանին մնում է հաշվեհարդար տեսնել իրեն զրո ձայն բերած աշխատակիցների հետ ու բաց ճակատով գնալ խորհրդարան»,– ասվում է գրառման մեջ։

Աղբյուրի համաձայն, հաշվի առնելով իշխանության մոտ կանգնածների հանդեպ հարուցված քրգործերի նախկին փորձը՝ չի բացառվում, որ այդ գործն առաջիկայում կարճվի: -0-