Սարգսյանը ներկայացրել է ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները

26.12.2016, 20:35
Իրանը և ԵՏՄ–ն կարող են ժամանակավոր համաձայնագիր ստորագրել:
Սարգսյանը ներկայացրել է ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արեմնիա/. Իրանը և ԵՏՄ–ն կարող են ժամանակավոր համաձայնագիր ստորագրել, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ստեղծմանը, հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԲՏԽ նիստում։

«Իրանի նախագահը շահագրգռվածություն է արտահայտել ԵՏՄ–ի հետ ժամանակավոր համաձայնագիր ստորագրելու հարցում, որը կտանի ազատ առևտրի գոտու առաջացմանը։ Հայաստանն ակտիվ օժանդակում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին` տվյալ համաձայնագիրն հնարավորինս արագ ստորագրելու նպատակով»,– ասել է հանրապետության ղեկավարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նիստում նա պատմել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ իր վերջին հանդիպման մաիսն, որի ընթացքում նրանք քննարկել են Պարսից ծոց–Սև ծով տարանցիկ տրանսպորտային միջանցքի ստեղծման իրենց ծրագրերը։

«Հայաստանը ԵՏՄ միակ անդամն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, շեշտը դնում է տրանսպորտի զարգացման և լոգիստիկ ենթակառուցվածքների վրա, այդ թվում` միջանցքի` ներկայում իրականացվող կառուցման շնորհիվ, ինչը ԵՏՄ մեր գործընկերների համար հարթակ կստեղծի Պարսից ծոց և հետագայում Հնդկական օվկիանոս հարմար և անվտանգ մուտք ունենալու նպատակով»,– ասել է նա։ -0-