Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

17.06.2025, 22:14
Միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել
Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը լրագրողներին հայտարարել է, որ պատրաստ է պայքարել հայ ժողովրդի սրբությունների համար։

«Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները», – նշվում է «Նովոստի–Արմենիա» գործակալություն ստացված «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱԱԾ–ն խուզարկություններ է կատարել Կարապետյանի երևանյան առանձնատանը։ ԶԼՄ–ների հաղորդմամբ, բերման է ենթարկվել շուրջ 45 մարդ։

Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հավանական է համարել, որ Սամվել Կարապետյանը կձերբակալվի։ Նա նաև վստահեցրել է, որ «ամեն ինչ լավ է լինելու»։